четверг, 9 февраля 2017 г.

Այնտեղ, որտեղ քո անունը բացակայում է

Արդեն ուշ է, գնում եմ տուն։
Ավտոբուսում նստած եմ ականջակալներով և նայում եմ դուրս։ Տխուր երգեր եմ լսում։ Նայում եմ էլի այնտեղ, որտեղ դու չկաս՝ պատուհանից դուրս։ Այնտեղ, որտեղ դու անհետացել ես վաղուց, այնտեղ, որտեղ քո անունը բացակայում է, իսկ հետքը՝ առհավետ կորել։ Տեսնես հիմա որտե՞ղ ես, ի՞նչ ես անում, տխո՞ւր ես, թե՞ կարոտում ես, երջանի՞կ ես, թե՞ կրկին անհույս թափառում ես՝ լույս փնտրելով։ Գիտե՞ս՝ դժվարանում եմ քեզ հիշել, մոռանում եմ դեմքդ, ձայնդ․․․։ Ինչքա՞ն դեռ պետք է հիշեմ, չէ՞ որ մի գեղեցիկ օր ես կմոռանամ և քեզ, և քեզ հետ կապված ամեն ինչ։ Չգիտեմ՝ լավ է դա, թե ոչ։
Արդեն ուշ է, գնում եմ տուն։ Չվախենաս, ես անպայման կմոռանամ քեզ և, երբ էլի հանդիպեմ, դու ինձ համար ուղղակի անցորդ կլինես։


Комментариев нет:

Отправить комментарий