пятница, 3 февраля 2017 г.

Ամանորյա հրաշքը

-Այ բոլորը չգիտես, թե ինչու սպասում են Ամանորին մի հրաշքի-ի-ի-ի…Իսկ իրականում ինչո՞վ է այդ օրը տարբերվում մյուսներից:
Այ ժամերը արդեն խփել են 12-ին, բայց ոչինչ չի պատահում: Ինչպես ցանկանում էի տաքանալ, այնպես էլ հիմա եմ ցանկանում…,-ճնճղուկը շարժեց իր թևերը և ավելի շատ փքվեց:
Նա նստած էր նստարանի ծայրին, դողացնում էր ցրտից և հույսով նայում էր ձնեպատ քաղաքին:
-Հա-ա-ա-ա… Երևի ինձ այս տարի բախտ է վիճակվել սառչել: Բայց չե՛մ ուզում: Հնարավո՞ր է պատահի ինչ-որ հրաշք: Օ, կատու է մոտենում…,-ճնճղուկը թեթևակի շարժեց թևը, բայց չկարողացավ թռչել՝ շատ էր սառել:
Կատուն մոտեցավ և կանգնեց, նայելով իր խորամանկ և դեղին աչքերով հենց ճնճղուկի հոգուն:
-Ի՞նչ է,-վերջապես հարցրեց ճնճղուկը:
-Սպասում եմ,-ասաց կատուն,-բոլորը ասում են, որ պետք է հրաշք լինի:Ես էլ այդ հրաշքին եմ սպասում:
-Ցանկանո՞ւմ ես ինձ ուտել,-անտարբեր հարցրեց ճնճղուկը: Նրա համար արդեն մեկ էր՝ այնքան էր սառել:
-Ո-ո-ոչ,-պատասխանեց կատուն,-դա հրաշք չի լինի: Ես կսպասեմ:
-Դե, այդ դեպքում արի միասին սպասենք,-ճնճղուկը ավելի շատ փքվեց:
Կատուն իր թաթերը դրեց մարմնի տակ և հարմարվեց լյուկի վրա՝ այնտեղ ավելի տաք էր:
-Ինչո՞ւ ես այդպես կծկվում,-նայեց նա դողացնող ճնճղուկին,-սառե՞լ ես:
-Ա-ա-այո սառել եմ…,-մի կերպ պաստասխանեց նա:
-Խեղճ,-կարեկցաբար շշնջաց կատուն,-արի այստեղ, այստեղ ավելի տաք է:
Ճնճղուկը վախենալով թռավ ներքև, սկսեց կաղալով քայել դեպի լյուկը և կամաց հարմարվեց կատվի կողքին: Կատուն նայեց նրան խեթ հայացքով, քմծիծաղեց և թաթով սեղմեց իր կրծքին:
-Այստեղ քեզ ավելի տաք կլինի,-բացատրեց նա վախից քարացած ճնճղուկին,-ավելի ուժեղ կպիր:
-Իսկ, ե՞րբ տեղի կունենա հրաշքը,-հարցրեց ճնճղուկը, գրկելով կատվին թևերով:
-Չգիտեմ: Բայց շատ եմ ցանկանում տեսնել դա: Սպասե՞նք: Դու չե՞ս շտապում, չէ՞:
-Ոչ… Կսպասենք: Ես երբեք չեմ տեսել հրաշքներ,-ճնճղուկը մի քիչ տաքացավ և սկսեց ավելի շատ խոսել,-հետաքրքիր է, իսկ ինչպիսի՞ն են հրաշքները:
Կատուն ավելի ուժեղ սեղմեց նրան կրծքին և սկսեց կամաց երգել: Ճնճղուկը դուրս հանեց գլուխը, վախենալով, որ չի տեսնի հրաշքը և սկսեց երգել կատվի հետ միասին:
Այդպես էլ նրանք սպասում էին: Սպասում էին հրաշքին, որը արդեն կատարվել էր, բայց մնացել էր աննկատ:

Комментариев нет:

Отправить комментарий