четверг, 2 февраля 2017 г.

Հայկու կամ երեք տող անվերջությունից...

Իսկ դու մոխիր,
Երբ կրակ էր.
Դու այրվեցիր...
   ***

Ու փայլեցիր
Փայլով ստվերների.
Դու իմ մուգ արև:
 ***
Պատահաբար ավելորդ
Կորած ու սառած
Զգացմունք չունե՞ք ինձ համար:  
***
Մի բուռ շաքար 
Դառը սրտիդ մեջ.
Սիրիր կողքիդ ջահերը: 
***
Որքան կարելի է 
Սիրել ու այրվել
Այս սառը անձրևին: 
***
Խեղճացած լույսեր
Մեծ աչքերում. 
Քո ցավն իմն էլ է: 
***
Սպասել էիր երկար, 
Ու երբ եկավ ժամանակը,
Դու սպասելիքդ մոռացար: 

Ցավն էլ է անմեռ,
Իսկ դռներ կբացվեն.
Դռան ճռռոց լսվե՞ց: 
***
Անձրևի մի կաթիլ իջավ,
Համբուրեց այտս
Ու հեռացավ...
***
Տեսնե՞ս ինչ է կատարվում 
Հոգեբանի սրտում 
Խենթերին լսելուց հետո: 
***
Գլուխս կորցրել եմ 
Գտնելն անհնար է.
Սիրել եմ միայնակ:
***
Ժպտաց արցունքդ
Մեռած ժպիտով.
Սպանելը լավ բան չէ:  
***
Եթե դու մոմ ես, 
Դու կրակ չունես. 
Բա ինչու՞ ես հալվում: 
***
Ո՞ր թիվն ես սիրում, 
Գումարիր այդ թվին
Իմ թվերը: Ես հարուստ եմ...
***
Երբ կարծես
Երջակություն չկար. 
Մի ամպի տակից արևը նայեց: 
***
Թավ ձայնդ
Թևերիս, մաշկս 
Փշաքաղվեց: 
***
Իմ հոգի,
Դու ստվեր ես.
Մութ ժամանակ դու չկաս: 
***
Երեք գդալ դատարկություն 
Մի աման դատարկությունից
 Նայիր ու անցիր առաջ: 

Комментариев нет:

Отправить комментарий