четверг, 2 февраля 2017 г.

Փակ աչքերով պատժվածը

Իմ աչքերը փակ են։ Ես տեսնում եմ միայն մութ աշխարհ։ Բայց ինչպե՞ս։ Ինչո՞ւ ես։
Ինչո՞ւ հենց իմ աչքերն են փակ։  Իմ հետ են միայն վախը, մութը և միայնությունը։ Բայց ես դրան արժանի էի։ Հիմա ես գիտեմ դա։ Վատ եմ վարվել ժամանակին և հիմա պատասխան եմ տալիս։ Մարդուն գցել իր վախերի մեջ, ահա թե որն է իրական պատիժը։  Եվ հիմա, երբ ամեն ինչ կորցրել է իր կարևորությունը, ես ինձ անպետք եմ զգում։ Իմ գոյությունը պետք չէ ոչ մեկին։ Ես նման եմ մի երեխայի, ով կորել է սեփական մտքերի մեջ և չի կարողանում ելք գտնել։ Իսկ ամենավատն այն է, որ իմ աչքերը փակ են։ Ես չեմ կարողանում տեսնել աշխարհը գույներով, պատկերներով, միայն սև տարածություն է իմ աչքերի դիմաց։ Ես փակ աչքերով պատժվածն եմ։ Ինձ այդպես են դիմում այստեղ։ Ինչքան էլ փորձեմ` չեմ ազատվի սեփական մտքերից և հոգու տանջանքներից։ Ես միշտ ինձ մեղադրելու եմ՝ հասկանալով, որ դա է իրականությունը։ Օգուտ տամ, թե չէ` փրկվեմ, վախենամ, թե մոլորվեմ, միևնույն է, ես կմնամ մոռացված և անպիտան։
Եվ հիմա ես եմ, ես եմ` փակ աչքերով պատժվածը։

Комментариев нет:

Отправить комментарий