четверг, 2 февраля 2017 г.

Արդյո՞ք մենք էլ ենք ռոբոտ

Մարդիկ նման են ռոբոտներին: Ռոբոտները ստանում են ձրագիր և կատարում այն: Մենք էլ:
Պարզ օրինակ` դրսում ցուրտ է և մենք հագնվում ենք տաք: Կարելի է նույն օրինակը կատարել ռոբոի հետ, եթե դրսում ցուրտ է, ապա տաք հագնվիր: Հնարավոր է ամեն ձև հրամանների շնորհիվ ծրագրավորել և մարդուն, և ռոբոտին: Մենք հիմա էլ ենք ծրագրավորվում: Հեռուստացույց դիտելիս մենք ստանում ենք տեղեկություն, որը մեզ է տալիս հեռուստաընկերությունը: Պետական դպրոցներում սովորեցնում են այն, ինչ գրված է իրենց տրված գրքերի մեջ, իսկ այդ գրքերը գրել է ինչ որ մեկը, ով նույնպես ծրագրավորում է երեխաներին: Այսպես ես կարող եմ թվարկել շատ օրինակներ: Բացի այս ամենից մենք նաև կենսաբանորեն ենք նման ռոբոտին: Ռոբոտը աշխատում է ստանալով երկու հրաման` 0 և 1, ուղարկել և չուղակել, մարդը նույնպես աշխատում է այդպես, մեր նյարդային համակարգը աշխատում է նույն 0-ների և 1-երի տեսքով: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ մարդ ունի մտածելու ունակություն, իսկ ռոբոտը` ոչ: Արդյո՞ք դա է մեզ տարբերում իրարից: Կարծում եմ` ոչ: Տեխնոլոգիան գնալով զարգանում է և ավելի է կատարելագործվում: Արդեն կան ռոբոտներ, որոնց մարդկանցից չես տարբերի: Մտածել ունակությունը կարելի է տալ նաև ռոբոտին: Բայց բացի մտածելու ունակությանից, մարդը ունի նաև զգացմունք, որը ավելի բարդ է ռոբոտի մոտ առաջացնել, բարդ ասելով ես չասեցի, որ անհնար է: Հնարավոր է: Մարդը ունի իդեալներ, որին հանդիպելիս նա սիրահարվում է: Ռոբոտի մոտ էլ կարելի է առաջացնել այդ զգացմունքը, ծրագրավորելով՝ ռոբոտի մեջ հենց այդ իդեալը մենք կարող ենք ասել, որ երբ ռոբոտը հանդիպի դրա նմանին նա կսիրահարվի: Այսպես կարող եմ թվարկել էլի շատ զգացմուններ, որոնք հնարավոր է ծրագրավորել: Շարունակ զարգանալով մենակ ռոբոտները չեն նմանվում մարդուն, այլև մարդիկ ռոբոտներին: Մարդկանց աշխատանքը և կյանքի դրսևորումները նմանեցնում է մի շրջանի, որը կոչվում է ռոբոտացում: Այսպիսով, տարբերելով մարդուն ռոբոտից ես կարող եմ ենթադրել` ինչպես մարդիկ են ստեղծել ռոբոտներին, հնարավոր է մի օր, խորը անցյալում եղել է մեկը, ով ստեղծել է մեզ` մարդկանց:

Комментариев нет:

Отправить комментарий