понедельник, 17 апреля 2017 г.

Գարնանը շունչ տվող իմ Սահյանը


Թեպետ նույն երկինքն է գլխիս վերևը ու նույն կածանը ոտքիս տակ, բայց ուրիշ են ամպն ու անձրևը: 


Նույն արևն է գլխիս վերևը, ու նույն մարգերն են ոտքիս տակ: Բայց ուրիշ են ծառը ու տերևը: Եվ ուրիշ է նաև այգու տերը: Այգու տերը նույնն էր առաջ...
Մի այգի է, մի ծառ, մի արև ու մի այգետեր:

Իմ այգում եմ թողնում նրան ու հեռանում... Այնտեղ եմ թողնում մի ծառ, որ մագլցել կարողանա: Թողնում եմ նաև մի դուռ, որ բացել կարողանա: Մի հայելի էլ եմ թողնում, որ խելագարվել կարողանա: Ամեն ինչ թողնում եմ ու միայն ինձ եմ վերցնում հեռանալիս: Ոչինչ չեմ ունենում, բայց հուշերն ծանր են լինում... 
Հիշում եմ, որ այն չի եղել, այն չի եղել, ինչ-որ ես եմ կարծել: Պարզապես իմ այգու տերն է եղել, իմ այգու խելագարը և իմ այգու գարունը: 
Նրանով է պայթել գարունը: Սիրում եմ իմ գարունները, ուր մարդիկ են՝ պայթող մարդիկ: Սիրում եմ նաև այն գարունը, որտեղ ամենապայթեցնող Համո Սահյանն է: Գարնանը շունչ տվող իմ Սահյանը...

Комментариев нет:

Отправить комментарий