вторник, 4 апреля 2017 г.

Կարո՞ղ ես խելոք քայլել...

   
 
 Գլխացավանքս: Ինչ ցավ կա հոգումս, որ  մանուկ լինել չի տալիս:
Ինչ հասունացում է, որ ուզում է տանջել մանուկ հոգիս: Ո՞ր ճանապարհն էր, որ ինձ մութ փողոց գցեց ու մի քիչ պատմեց իմ մասին: Որքան էլ հետաքրքրիր, միևնույն է, չէի ուզում իմանալ:  Ինչ էլ գիտեմ՝ վախենալու է: Մեռնեմ պատմության կեղծիքին, որ խաբում է ամենքին: Կեղծ մնամ ես: Որովհետև մեզ առանց նախադասություն գրել սովորացնելու ասել են, որ վերջում վերջակետ պետք է դնենք: Դրա համար ձեր վերջակետից այն կողմ ոչինչ, ոչ ոք չգիտի: Սկսում են, վերջացնեն, գնան: Ուր գնան: Հո էլ հետ չեն գալու՞:  Ե՞ս գիտեմ: Գիտեմ ու քիչ գիտեմ: Ամոթ է, սխալ եմ, արդարանում եմ: Ներում չկա ինձ, ես չեմ սովորեցնում: Ինձնից ո՞վ է հարցնում: Ոչ ոք, ոչ էլ պետք է: Նույնիսկ իմ գլխին չեմ կարողանում տեր կանգնել, ուր մնաց օգնե՞մ: Երեսով տա՞մ, դառնա՞ք ջայլամ: Թերագնահատեցի քո հիմարությունը: Ես հարգում եմ քեզ, իսկ դու ինքդ քեզ՝ ոչ: Ում համար է ասվա՞ծ: Պատիժս՝ ի՞նչ է...

Комментариев нет:

Отправить комментарий