суббота, 8 апреля 2017 г.

Ջուրը լսեց, հիշեց, տարավ...

   
 Անհանգիստ չեմ: Լարված ես միայն դու ու սեղանիդ մի բաժակ հիշաչարությունը, որ չի ուզում  ինձ թախծոտ հիշել:

    Ում, երբ ուզես, նայիր, բայց երբեք աչքերդ ուրիշին չնվիրես: Պինդ սեղմեց աչքերը ու խճճված թարթիչների միջից դուրս պրծան ցավացող ու  ցավեցնող արցունքները: Ինչ կար հոգուդ մեջ, որ պատմելդ էլ չի գալիս: Ինչքան չոր է հացդ, որ ոչ մեկի հետ չես կիսում: Ջուրը լսեց, հիշեց, տարավ...: Բայց, ո՞ր վիրակապն է, որ վերք է բուժում: Ոչ մի...: Ո՞ր հացն է, որ ցամաք չի ուտվում: Չգիտեմ...: Լաց էրլինում քամին՝ տեսնելով ողբն անձրևի:  Ու՞ր էր արևը, երբ դու բժիշկ էիր փնտրում: Գիշե՞ր էր, թե արևն էր փախել: Կամ դու էիր կորել...: Որտեղից վերքն այդ, եթե չեն հարվածել: Մանուկ եմ, փոքր ու ստվեր: Ումն եմ, եթե արև չեմ տեսել: Ջուրը լսեց, հիշեց, տարավ...: 

Լուսանկարը՝ Աստղ Կիրակոսյանի 

Комментариев нет:

Отправить комментарий