четверг, 20 апреля 2017 г.

Փեշ

Ինչ անեմ քեզ հետ: Ինձ հետ...
Մտորումներիս պատճառն ու թախիծն ես դարձել: Որքան անուշ էր հայացքդ, որ հազար գիշեր ինձ անքուն թողեց: Ո՞վ է քեզ նկարել: Ո՞ր նկարչի ձեռքն է այդքան ճարտար: Ոչ մի գույն չի ափսոսել: Անխնա եղար նաև դու: Ինչքան սիրո պաշար ունեիր՝ տվեցիր ինձ: Իմ փեշը ծանրացավ, որ հեշտ քարշ տամ: Քո գալուց առաջ հոգիս, որ դատարկ էր, լցվեց քեզանով:
 Իսկ հիմա փեշս դատարկվեց, բայց ծանր է, չեմ կարողանում քարշ տալ: Անխնա եղար ամեն բանում. անխնա ու ակամա անարդար:
Չեմ տեսնում քեզ: Ուզում եմ, չեմ կարողանում: Դու էլ, ես էլ, մի քիչ էլ, մի քիչ շատ էլ: Հեռու եմ ուզում  թողնել ամեն բան: Դու, որ ինձ հիշում ես, ես կարոտում եմ: Երբ հեռվից հեռու տեսնում ես ինձ, նայում ես ու ժպտում, ես քեզ ավելի եմ սիրում: Շատ եմ սիրում...

Комментариев нет:

Отправить комментарий