понедельник, 3 октября 2022 г.

Ադրբեջանական կործանիչի առևանգման մասին

 Այս հետաքրքիր իրադարձությունը տեղի է ունեցել կա՛մ հունվարի վերջին, կա՛մ 1993-ի փետրվարին։

Դմիտրի Պիսարենկոն եղել ՝ ռազմական գործողությունները լուսաբանող թղթակիցների թվում և հրավիրվել է փակ հանդիպման նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի ՝ Աշոտ Մանուչարյանի հետ։ Նախագահի աշխատակազմից հեռախոսով մի քանի անգամ զգուշացրել էին՝ տեսախցիկ չվերցնելու մասին։ Հանդիպումը նախատեսված էր ոչ պաշտոնական միջավայրում՝ հենց մամուլի գրասենյակի մեծ սենյակում: Մանուչարյանը, ով միշտ համեստ է եղել արտաքինով, ներս է մտել տաբատով ու ջեմփերով, կարծես մամուլի աշխատակիցներից մեկն է, ոչ թե նախագահին առանձնապես հարազատ մարդ։

Մանուչարյանը ողջունեց նրան և հենվեց պատուհանագոգին։ Մի պահ լռելուց հետո նա ասաց, որ պետք է կարևոր իրադարձության մասին պատմի։ Լրագրողներից շատերը բացեցին տետրերը և պատրաստվեցին գրել։ Սակայն, Մանուչարյանը ասաց, որ ձայնագրելու և գրի առնելու կարիք չկա։ Նա ցանկանում էր տեղեկացնել, որ հետո շահարկումներ չլինեն։ Հիմնական բանը, որ լրագրողները պարտավոր էին լսել, պետք է գաղտնի մնար: Մանուչարյանն ասաց․
-Դուք պետք է տեղյակ լինեք այս մասին, բայց զեկուցեք այլ տարբերակ: Դա պետության շահերից է բխում։ Վաղ թե ուշ այս պատմությունը հայտնի կդառնա, ու ամենայն հավանականությամբ, ոչ ճշգրիտ տեսքով զանգվածային շրջանառություն կստանա։ Ուստի խնդրում եմ միասնական ճակատով հանդես գալ ու օգնել մեզ։
Բոլորը հետաքրքրված էին, սպասում էին։

Աշոտ Մանուչարյանը հայտնեց, որ հատուկ ծառայոությունների գերազանց աշխատանքի շնորհիվ, ռազմական թռիչքի պատրվակով Ադրբեջանում գտնվող «Դալլյառ» ռազմական օդանավակայանից օդ բարձրացավ և հետագայոում Երևանի «Էրեբունի» օդանավակայան վայրէջք կատարեց Միգ-25 կործանիչը: Մանուչարյանը հայտնեց որ այդ կործանիչը կարող է կատարել մարտի դաշտի հետախուզություն, իրականացել ռմբանետություն ինչպես նաև կրել ատոմային ռումբ: Այդ գործողությունը նախագծվում էր բավականին երկար: Հայկական հատուկ ծառայությունները Ռուսաստանում գտել էին նախկին ռազմական օդաչուի, որը վարձատրության դիմաց համաձայնվել էր համագործակցել: Նրա առաջադրանքների մեջ մտնում էր` Ադրբեջանում ընդունվել որպես ռազմական օդաչու, և առաջին իսկ թռիչքի ժամանկ առևանգել ռազմական ինքնաթիռը, ինչը բարեհաջող իրականացվեց:
Դմիտրի Պիսարենկոի նպատակը այն էր, որ մամուլում տարածեն հաղորդագրություն, թե Ադրբեջանական Միգ-25 ինքնաթիռը խոցվել էր Հայկական օդային տարածք ներխուժման ժամանակ և ընկել էր Սևանա լիճը:

Ամբոխը գլխով արեց՝ ի նշան հասկանալու։ Հենց այստեղ էլ ավարտվեց բրիֆինգը։ Լրատվական գործակալությունները երեկոյան հաղորդեցին այդ փաստի մասին, իսկ հաջորդ առավոտյան թերթերը ՝ «հակաօդային պաշտպանության կործանիչների հերթական հաջողության» մասին վերնագրերով արդեն հրատարակվում էին։ Սակայն, մի քանի օր անց ընդդիմադիր կուսակցություններից մեկի թերթը, առանց հեղինակի և առանց աղբյուրի հղումի, հրապարակեց հերոսական առևանգման մասին հոդված։

Աղբյուր

Թարգմանության հեղինակ՝ Հայկ Երիցյան

Комментариев нет:

Отправить комментарий