суббота, 25 марта 2017 г.

Գրքերում թաքնված


Կյանքում չէի հանդիպել նրա նման գրքեր սիրող մարդու: Գժի նման կարդում էր ու կարդում: Կարծես ապրում էր գրքերի համար: 
Ոգեշնչվում էր յուրաքանչյուր գրքի յուրաքանչյուր տողից ու բառից: Գրքերը կազմել էին նրա մի մասնիկը ու ինքը առավոտվանից մինչև գիշեր կարդալով էր ապրում ու գոյատևում:
Կարդում էր ամեն տեսակի գիրք ու ապրում էր յուրաքանչյուր բառի հետ: Կարծես ամեն մի գրված բառը մանրամասն պատկերացնում էր ու բոլորին հրավիրում իր պատկերցումներին: Կարդում էր ամեն օր, ամեն վարկյան.... Երբեք նրան չեմ տեսել չկարդալուց:
Միշտ ասում էր, թե գրքերում ուրիշ ու տարբեր աշխարհներ գոյություն ունեն: Այնպիսի աշխարհներ, որտեղ ապրելով դու կվերածնվես: Նա հավատում էր, որ այդ բոլոր գրվածները հուշեր են, սակայն նրա համար այդ հուշերից մի մասնիկ դառնալը երազանք էր:


Ու վերջում, կարդալով գնաց մի ուրիշ աշխարհ... Մի աշխարհ, որը նման էր այդ գրքերի պատմություններին: Դարձավ գրքերում գրված մի հուշ ու այնտեղ ապրեց հավիտյան՝ իր երազանքի աշխարհում...

Комментариев нет:

Отправить комментарий