Ու կգա օր, երբ հենց իրենք, կզգան ցավն ու կլռեն:
Ու ես այդժամ, կելնեմ ոտքի, կօգնեմ իրենց, կլսեմ,
Ու կան բառեր, որ դեռ երկար տարիներ պիտի ասեմ:
Ես չեմ կանգնի նրանց առաջ ու չեմ քննի քայլերը ձեր,
Ես դատարկ չեմ արդեն վաղուց, ինձ սնել է չար խոսքը ձեր,
Ու ես կանգնում եմ ոտքի, ու ես ձեռք եմ պարզում ձեզ,
Ու ես կլինեմ բարի, թեկուզ չար եմ դարձել ես:
Նրանք կապշեն, որ ես դեռ կամ
Ու նորովի կխոսեն
Կքննարկեն ինձ, որ գնամ,
Բայց դա երազանքն է ձեր:
Ես՝ օտար եմ, հյուծված, թույլ,
Ես՝ նորեկ եմ, ուժեղ, լույս:
Ինձ քարկոծեք, ձեզ է վնաս այդ ամենը լոկ տալու,
Կյանքում ամեն խոսք ու քայլ նորից է միշտ կրկնվում:
Комментариев нет:
Отправить комментарий