Բայց ինչպես կարող է ազատություն չլինել, երբ մենք, ախր, անընդհատ խոսում ենք ազատության մասին: Ասեմ` ոնց: Ամենամեծ մոլորությունն այն է, որ մարդիկ փորձում են գաղափարը հասկանալ գաղափարը արտահայտող տերմինը վերլուծելով: «Ազատություն» բառը երևույթը չէ: Ազատությունն ազատություն երևույթի ներկայացուցիչն է, բայց այն բնութագրված չէ ինչպես հարկն է: «Ազատություն» ասելով առաջին բանը, որ գալիս է մտքիդ, հետևյալն է` անել այն, ինչ ուզում ես: Ընկերներ, դա ազատություն չէ, դա սանձարձակություն է: Իսկ ազատությունը, իմ կարծիքով, զգացողություն է` ինչպես սերը, հիասթափությունը և այլն: Այսինքն` ինչպես տարբեր մարդիկ կարող են նույն սերը զգալ տարբեր մարդկանց հանդեպ, այնպես էլ տարբեր մարդիկ իրենց ազատության զգացողությունը կարող են գտնել տարբեր միջավայրերում, տարբեր պայմաններում, տարբեր երևույթների ազդեցության տակ: Դուք հո չեք կարող այսքան ունիվերսալ գաղափարը բոլորին սրսկել նույն ձևով: Մարդ կա, որ ընդհանրապես չի էլ կողմորոշվել` ինչպես ունենալ այդ զգացողությունը: Դու կարող ես ազատություն զգալ քո աշխատանքից, քո ընկերների մոտ, քնելուց, պարաշյուտով թռնելիս և այլն: Որպեսզի ազատ լինենք, պետք է ավելի շատ ժամանակ հատկացնենք ինքներս մեզ ճանաչելուն, որպեսզի հասկանաք` ինչ ենք մենք ուզում, ինչ է ուզում մեր հոգին: Հենց որ մենք գտնենք` ինչ է ուզում մեր հոգին, մենք կգտնենք ազատություն և ներդաշնակություն: Գտիր ինքդ քեզ, որ լինես ազատ:
четверг, 16 марта 2017 г.
Գտիր ինքդ քեզ և կլինես ազատ

Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий