среда, 8 марта 2017 г.

Հովհաննես Թումանյան (Մոռացված սեր)


ՄՈՌԱՑՎԱԾ ՍԵՐՍիրում էի երբեմըն քեզ…Այժըմ ևս տակավինԻմ սրտումը դու ապրում ես,Բայց ոչ ուժով քո նախկին։

Առաջ հընչում էիր մաքուր,Որպես աղոթք իմ հոգում,Որպես սիրո նախանձ և հուր՝Տաք արյունս բորբոքում։Այժմ՝ որպես վաղուց մեռածԲարեկամի հիշատակ,Կամ մանկության օրով սիրածՄի հին երգի եղանակ…Քո անունըդ այժմ տալիս,Էլ «հոգյակ» չեմ ես ասում,Չեմ աշխատում քուն մտնելիս,Որ քեզ տեսնեմ երազում։Բայց զարմանքով երբեմնապես,Մտածում եմ ակամա,Ինչո՞ւ էլ դու սիրելի չես,Ինչո՞ւ ես քեզ մոռացա…


Միշտ էլ տաք ժամանակ, մարդը մտածելու ժամանակ չի ունենում։ Երբ հետ ես նայում, հիշում ես թե ինչ էմոցիաներ էին պարուրում քեզ։ Խամրած, հարթեցված հիշողություններ, ինչը ուղղակի տեսողական մակարդակի վրա են մնացել։ Միայն հիշվում են կոպիտ ու դախ զգացողությունները, ինչը ժամանակին եղել են այնքան նուրբ ու քնքուշ ջուրմություն։ Իսկ հիմա միայն հիշվում է, թե ինչքան երջանիկ ես եղել դու։ Մարդու մեծագույն թերություններից մեկն այն է, որ նա չի կարողանում գնահատել ունեցածը։ Ժամանակի ըդացքում դու սովորում ես քո ունեցածին, սկսում ես տեսնել միջի թերությունները, իսկ առանձ վատի, ախր լավն ուղղակի լինել չի կարող։ Իդեալական մարդ չկա։ Սկսում ես ընտելանալ լավին և ուղղակի դա ընդունում ես նորմալ։ Այդ ժամանակ այնքան վառ է երևում վատը։ Վատը սկսում է խժռել հասարակին, իսկ զգացածը հակառակվում է քեզ։

Комментариев нет:

Отправить комментарий