Թումանյանը գրել է Խաչատուր Աբովյանի և նրա «Վերք Հայաստանի» վեպի մասին։
Խ.աբովյանն՝ իր հերոս Ազասու բերանով առաջին անգամ ըմբոստացման դրոշակ է պարզում ընդդեմ բռնության և իր <<Վերք Հայաստանի>>-ով աշխատում է ըմբոստացնել հայ ժողովրդին:
Այս գրքի մեջ են ամփոփված հայ ժողովրդի վերջին ժամանակների տանջանքներն ու տենչանքները,և գաղտնիքն էլ հենց սրա մեջ է,որ նա մեզանում համարվում է մի սրբազան գիրք:
1908 թվականին Խաչատուր Աբովյանի կորստյան 60-ամյակին նվիրված Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Գևորգ Բաշինջաղյանը որոշում են հուշարձան պատվիրել փարիզաբնակ քանդակագործ՝ Տեր-Մարուքյանին։ Հանգանակություն են կազմակերպում, հարկավոր գումարը հավաքվում է միայն 1913 թվականին։ Քանդակը երկար ժամանակ մնում է Փարիզի ձուլարանում, մինչև որ նոր գումար են հայթայթում և վերջապես 1933 թվականին, գաղափարից 25 տարի անց քանդակը տեղադրվում է այժմյան Շառլ Ազնավուրի հրապարակում, հետո տեղափոխվում է Հրազդանի ձոր՝մանկական երկաթգծի տարածք՝ մի անշուք տեղ և միայն 1964 թվականին տեղափոխվում է Քանաքեռ Խաչատուր Աբովյանի տուն թանգարանի մուտքի մոտ։
Նյութի աղբյուներ ՝ Հովհաննես Թումանյան ֆեյսբուքյան կայքէջ և Երևանի արձանները վիքիպեդիա։
Комментариев нет:
Отправить комментарий