Գոռում ես...
«Դառը մանկություն», բայց ի՞նչ ես հիշում ապրածիցդ: Ոչինչ… Խոսքդ տալիս ես օդին, բայց ախր ես էլ եմ լսում, ու վրթոհվում եմ: Գիտեմ… Ամենքս մեր ծանրությությունն ունենք մեր ուսերին, բայց չէ, որ լռում ենք, վերքերը բուժում ենք, չենք բողոքում: Գիտեմ երբեմն անհնարին է ծանրություն քաշ տալ: Ձանձրույթ, հոգնածություն, ալարկոտություն ու հարց` «Ի՞նչու»:
Ես կխմեմ քո բաժին գինին, մի արտասվիր: Ես քեզ հետ կկիսեմ իմ հացն ու ջուրը, տունն ու տեղը: Ասա, ինչու են երկնքից սև կաթիլներ թափվում ու ապականում շորերդ ճերմակ:
Գիտեմ, որքան էլ թաց շորը քամես միևնույն է, խոնավ է մնալու: Ու գիտեմ, որ չորացնելու փոխարեն անընդհատ ջրում ես անիծված շորդ: Կամքը քոնն է, ես ձեռնպահ, կյանքը քոնն է, ես օտար եմ: Խելքը մարդուն պետք է նրա համար, որ չթողի սրտին նեղանա: Դու ծնվել ես, ծնունդ ես նշում ամեն տարի, հասակդ բարձրանում է, մազերդ երկարում են, մի գիշերը մյուսից մուգ ու լույս է լինում: Ու բոլորն պտտվում են քո ու քո ապրելու համար: Երջանիկ լինելու համար: Ապրես: Դու Անհասկանալի ես, որովհետտև ինքդ չես հասկացել, թե ինչպես կարելի է ապրել:
Լուսանկարն՝ Աննա Սողոմոնյանի:
Լուսանկարն՝ Աննա Սողոմոնյանի:
Комментариев нет:
Отправить комментарий