Հովհաննես Թումանյանը տարբերություն չէր դնում ազգերի միջև և
դա շատ լավ է։ Մենք բոլորս էլ մարդ ենք, անկախ ազգի պատկանելիությունից մենք ունենք
նույն զգացմունքները՝ մենք սիրում ենք, ուրախանում, տխրում և հրասթափվում։
Կրոնը ինչ
որ մի տեղ խախտում է այդ համերաշխությունը և տրամադրում մարդկանց իրար դեմ։ Բայց ինչպես
արդեն ասացի, Թումանյանը այդպես չէր մտածում։ Այդպիսի մարդիկ իրոքից քիչ են՝ մարդիկ,
ովքեր հասկանում են ուրիշին և կրոնի տարբերությունը չեն դնում առաջնային տեղում։ Նորմալ
հարաբերությունների համար պարտադիր չէ ունենալ նույն հավատը։ Թումանյանը ցույց տվեց,
թե ինչպիսին կարող է լինել աշխարհը, եթե մենք հանենք այդ տարբերությունները։ Նրա պատմություններից
մեկում ինչքան լավ էին վերաբերվում թուրք երեխային և սիրում, ասես իրենցը լիներ և երբ
ժամանակը եկավ նա նորից վերադարձավ Թուրքիա։ Շատ պարզ օրինակ, առանց չափազանցությունների
նկարագրում է նորմալ հարաբերություններ հայերի և թուրքերի միջև։ Կուզենաի, որ ավելի
շատ մարդ ընդունի Թումանյանի տեսակետը և կիսի իր հայացքը կապված ազգերի տարբերություններին։
Комментариев нет:
Отправить комментарий