четверг, 8 октября 2020 г.

Ամբողջ ամառը մեկ օրում

 «Ամբողջ ամառը մեկ օրում» պատմվածքը գրել է Ռեյ Բրեդբերին: Այն առաջին անգամ հրատարակվել է 1954 թվականի մարտին:

Երեխաները կագնել էին պատուհանի մոտ և անհամբերությամբ սպասում էին արևի դուրս գալուն: Յոթ տարի անընդմեջ անձրև էր տեղացել և վերջապես պետք է դուրս գար արևը և այն էլ մեկ ժամով: Դա տեղի էր ունենում Վեներա մոլորակում, որտեղ արևը երևում էր յոթ տարին մեկ, իսկ այդ երեխաները ընդամենը ինը տարեկան էին և ոչ մեկը նրանցից չէր հիշում արևը, միայն Մարգոն էր, որ հիշում էր, թե ինչ ջերմ ու տաք է այն: Մարգոն ի տարբերություն մյուս երեխաների Վեներա մոլորակ եկել էր 5 տարի առաջ Օհայոյից և շատ լավ էր հիշում արեգակը: Գիտնականները ասել էին, որ հենց այդ օրն է դուրս գալու արևը և երեխաները հավաքվել ու սպասում էին, Մարգոն էր որ մի փոքր հեռվից էր հետևում անձրևի դադարելուն: Նա անգամ բանաստեղծություն էր հորինել արևի մասին, բայց երեխաները նրան ո՛չ հավատում էին, ո՛չ էլ սիրում: Հանկարծ երեխաներից մեկը ասաց, որ ստել են Մարգոյին, որ արևը այդ օրը չի դուրս գալու և Մարգոյին հրելով, քաշքշելով տարան խորդանոց ու փակեցին նրան, իսկ Մարգոյի լացի ձայնին ու գոռոցներին ոչ ոք տեղի չտվեց: Երեխաները նորից գնացին պատուհանի մոտ և դադարեց անձրև և դուրս եկավ արևը: Երեխաները միանգամից դուրս եկան: Նրանք արևի ջերմ շողերի ներքո սկսեցին, վազվզել, ցատկոտել, խաղալ բռնոցի ու պահմտոցի, բայց ամենից շատ նրան նայում էին արևին: Այդ մեկ ժամն այնքան արագ անցավ, որ չզգացվեց: Նորից սկսվեց անձրև և երեխաները իր հերթ չտալով վազեցին ներս: Արդեն ներսում երեխաներից մեկը ճչաց Մարգոյի անունը: Բոլորով վազեցին դեպի խորդանոց և կամացո բացելով դուռը դուրս թողեցին Մարգոյին:

Գիրքը պատմում է մանկական դաժանության մասին և միաժամանակ նկարագրում է մի իրավիճակ, որը հանդիպում է ոչ միայն երեխաների մոտ. սև նախանձի զգացումը, այլ մարդուն վատություն անելու ցանկությունը։ Երեխաները զրկեցին աղջկան երջանկությունից, իսկ ստեղծագործության անունը հենց այդպես էլ վերծանվում է` «Ամբողջ երջանկությունը մեկ պահի մեջ»:

Комментариев нет:

Отправить комментарий