суббота, 17 октября 2020 г.

Վիպերգներ

Հայ հին վիպերգները՝ առասպելական պատմություններով ու երգերով, ներկայացնում են հայ ժողովրդին:

Հայկ և Բել
Մեզ հայտնի հնագույն վիպերգը կամ դյուցազներգությունը «Հայկ և Բել» ավանդավեպն է: Հայկը համարվել է հայ ժողովրդի անվանադիր նախնին կամ նահապետը: Նրա անունով մեր երկիրը կոչվել է Հայք, իսկ երկրի բնիկ ժողովուրդը՝ հայեր:
Այս վիպերգը ձևավորվել է Ք. ա. 9-6-րդ դարերում, երբ գույություն է ունեցել հայկական անկախ և հզոր Արարատյան թագավուրույյունը (Ուրարտու):

Ազատասիրություն և հայրենասիրություն, հայրենիքի անձնազոհ պաշտպանություն. այս է «Հայկ և Բել» դյուցազնոավեպի գաղափարը:

Արա Գեղեցիկ և Շամիրամ
Արան հայկական դիցարանում եղել է մեռնող և հարություն առնող աստվածություն: Նա անձնավորել է զարթոնք ապրող բնությունը, գարունը:
Արան Արա Գեղեցիկ անունով, մուտք է գործել վիպական բանահյուսության մեջ: Նրա շուրջը ստեղծվել է « Գեղեցիկ և Շամիրամ» ավանդավեպը:
«Արա Գեղեցիկ և Շամիրամ» ավանդավեպը Ք. ա. 9-րդ դարի պատմական անցքերի արձանք է: Արան Հայաստանի խնամակալ տերն է, շատ գեղեցիկ արտաքինով մի դյուցազուն: Ասորեստանի թագուհի Շամիրամը տարիներ շարունակ լսած լինելով հայոց արքայի գեղեցկության մասին, առանց տեսնելու սիրահարվել էր նրան և տենչում էր հանդիպել գեղեցկատես քաջին: Բայց Շամիրամը դա չէր կարողանում բացահայտ անել, քանի դեռ ամուսինը ողջ էր: Ամուսնու մահից հետո նա ընծաներով Արայի մոտ է ուղարկում իր պատգամավորներին՝ Արային իր մոտ հրավիրելու նպատակով, Շամիրամն առաջարկում է ամուսնանալ իր հետ:
Արան կտրականապես մերժում է Շամիրամի պատգամավորներին: Շամիրամը սաստիկ զայրանալով՝ հավաքում է մեծամբոխ զորքը և արշավում հայաստան:
Առաջին ճակատամարտում հայոց զորքը պարտվում է, Արա Գեղեցիկ զոհվում է քաջաբար: Նահատակված հերոսի մարմինը բերում են Շամիրամի մոտ, որը հրամայում է արալեզ ոգիներին կենդանացնել Արային:
Երբ հայոց զորքը իրենց արքայի համար պատրաստվում են երկրորդ ճակամարտի, Շամիրամը հայտարարում է, որ Արան կենդանացել է: Բայց իրականում արալեզներին չի հաջողվում կենդանացնել Արային, և Շամիրամը իր մարդկանցից մեկին հագցնում է Արայի զգեստները և բոլորին նրան ներկայացնում է իբրև Արա Գեղեցիկ:
Ժողովուրդը Արա Գեղեցիկի մեջ պատկերել է բարձր բարոյականության տեր հերոս: Նա Գեղեցիկ է թե՛ արտաքինով, թե՛ ներքին մաքրությամբ, նվիրված է սիրելի կնոջը՝ Նուարդին:
Արա Գեղեցիկի բարոյական հակապատկերն է Շամիրամը: Նա ևս Բելի նման բռնակալ է, բայց ձգտում է բռնի ուժով գրավել ոչ այնքան Արայի երկիրը, որքան նրա սիրտը, ավելի ճիշտ՝ գեղեցիկ մարմինը:

Комментариев нет:

Отправить комментарий