понедельник, 2 ноября 2020 г.

Ծաղիկներ Էլջերոնի համար

 «Ծաղիկներ Էլջերոնի համար» Դանիել Քիզի գիտաֆանտաստիկ պատմվածքն է, որը հետագայում Քիզը լրացրեց և դարձրեց ամբողջական վեպ:

Վեպը պատմում է Չառլի Գորդոնի մասին, ով 32-ամյա մտավոր հետամնաց է և մաքրություն է անում հացաթխման գործարանում: Նա կամավոր մասնակցում է ինտելեկտի բարելավման փորձին:

Փորձը կատարում էին դոկտոր Շտրաուսը և դոկտոր Նեյմուրը, ովքեր հաջող փորձ կատարելով Էլջերոն անվամբ մկան վրա, որոշել էին նույնը կատարել մարդու վրա և, այդ մարդը դառնում է Չառլի Գորդոնը: Իրականում փորձը կատարվում էր վիրահատության միջոցով, որը իսկական բացահայտում էր դոկտոր Շտրաուսի և դոկտոր Նեմյուրի համար:

Վեպում Չառլին պատմում է իր մասին, նա դա ներկայացնում է հաշվետվություններ գրելով: Սկզբում հաշվետվությունները Չառլին գրում էր ուղղագրական և կետադրական սխալներով, բայց երբ սկսում է նրա մոտ զարգանալ ինտելեկտուալ ունակությունները նրա հաշվետվություններում պակասում են նրա կատարած սխալները և բարդանում է ոճը:

Երբ անցկացվում է IQ թեստ պարզվում է, որ Չարլին աճել է՝ 68-ից մինչև 185։ Նա սկսում է գրել իր հետ կատարվող յուրաքանչյուր փոփոխուփթյան և իրադարձության մասին, սկսում հասկանալ մարդկանց վերաբերմունքը, նոր գիտելիքներ է ստանում:

Չառլին վիրահատությունից հետո սկսում է հատուկ կապվածություն է զգալ Էլջերոն մկան նկատմամբ, քանի որ նա կարծում էր, որ նրանց ճակատագրերը նման են: Փորձի ամենասկզբում նրանք իրար հետ մրցում էին լաբիրինթոսի խաղում, որի ժամանակ Էլջերոնը հաղթում էր, ինչը նյարդայնացնում էր Չառլիին, բայց երբ Չառլին սկսեց հաղթել նա արդեն փորձում էր ընկերանալ Էլջերոնի հետ:

Չառլին էլ ավելի արագ էր սովորում, քան սովորական մարդիկ: Մի քանի շաբաթ անց Չառլին գիտեր մի քանի լեզու և այլ գիտելիքներ նույնպես: Նրա նախկին ուսուցչուհին՝ Ալիսա Քինիանը ուրախ էր Չառլիի համար և նրան օգնում էր, սակայն ժամանակի ընթացքում նա սկսեց չհասկանալ Չառլիին:

Մեկ ամիս անց Չառլիի ինտելեկտը ավելի բարձր մակարդակի է հասնում, սակայն մկան մոտ սկսում է ինտելեկտի նվազում, որը Չառլիին անհանգստացնում է: Նա արդեն իսկ ձեռք բերած գիտելիքների շնորհիվ սկսում է հետազոտել մկան հետ կատարվելիքը:

Էլջերոնի վիճակը էլ ավելի է վատանում ու նրա ինտելեկտը նվազում է այնքան արագ, ինչքան որ աճել էր: Որոշ ժամանակ անց նա մահանում է: Չառլին մկանը թաղում է: Չառլին գիտակցում է, որ նույն ճակատագիրը ինքն է ունենալու և նա ամեն բան փորձում է դրանից խուսափելու համար, բայց էլ ժամանակ չկար: Նրա ինտելեկտը նույնպես նվազում է, նա ընկնում է խխորը ընկճախտի մեջ և անգամ մտածում ինքնասպանության մասին:

Չառլին որոշում է մեկնել իր հայրենի քաղաքից: Վեպը ավարտվում է լավատեսական նոտայով, Չառլին չի զղջում, որ մասնակցել է փորձին ու շնորհակալ լինումմ այն մարդկանց ովքեր փորձել են օգնել նրան:

Վեպի անվանումը վերցված է Չառլիի օրագրից. «P.P.S.Եթե դուք հնարավորություն ունենաք, խնդևրում եմ մի քանի ծաղիկ դրեք Էլջերոնի գերեզմանի վրա հետևի բակում…»:

Նշանակալի է այն փաստը, որ վեպում (ի տարբերություն՝ պատմվածքի) սյուժեի զարգացումը կապված է տարվա ժամանակի հետ։ Գարունը խորհրդանշում է գլխավոր հերոսի բուժումը, ամառը՝ գլխավոր հերոսի ծաղկումն ու աշխարհի կողմից ճանաչումը, աշունը՝ ինտելեկտուալ մարման ժամանակաշրջանը։ Այսպես, ընթերցողը ծանոթանում է գլխավոր հերոսի հետ մարտին և հենց այդ ամիս տեղի է ունենում վիրահատությունը։ Գարնանը նա դառնում է «հանճար», իսկ լիովին առողջացումը տեղի է ունենում մայիսին և հենց այդ ամսին է նա հեռանում հացաթխման գործարանից։ Ամռանը Չառլի Գորդոնը սովորում է հանճարի կյանքին և գերազանցում գիտնականներին օգոստոսին։ Աշնանը սկսում է մարումը, որն ավարտվում է նոյեմբերին։

Комментариев нет:

Отправить комментарий