пятница, 27 ноября 2020 г.

Մխիթարյան միաբանություն

Մխիթարյան միաբանությունը հոգևոր և մշակութային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1701 թվականի սեպտեմբերի 8-ին Կ. Պոլիսում վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից:

Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թվականի փետրվարի 7-ին Սեբաստիա քաղաքում: Ուսումը ստացել է տեղի Սբ. Նշան վանքում: Սովորել է նաև Էջմիածնի, Սևանի և Կարինի Հնձուց վանքերը: Ուսումը շարունակելու համար նա Սեբաստացին 1693 թվականին մեկնում է Հալեպ, իսկ 1696 թվականի մայիսի 17-ին օծվում է որպես քահանա: Այդ ժամանակ Մխիթարը իր շուրջն է հավաքում հայ երիտասարդների և որոշում հիմնել միաբանություն: Կ. Պոլսի վարդապետ Խաչատուր Առաքելյանին Մխիթարը խնդրում է ստանձնել միաբանության առաջնորդի պաշտոնը, սակայն Խաչատուրը մերժում է առաջարկը: Հետո Մ. Սեբաստացին գնում է Կարմիր վանք, որտեղ սկսում է զբաղվել դպիրների կրթության գործով: Կարմիր վանքում Մխիփթարին շնորհվում է վարդապետի աստիճան: Դրանից հետո Մխիթարը ընդունում է կաթոլիկ դավանանքը:

1701 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնին, Մխիթարը և իր շուրջ համախմբված երիտասարդները Կ. Պոլսում հիմնում են Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը: Միաբանության զինանշանի վրա կա մի նշանաբան. «Որդեգիր Կուսի-Վարդապետ Ապաշխարութեան», որը ստեղծվեց օսմանյան հետապնդումներից խուսափելու նպատակով: Հիմնադրման ժամանակ միաբանությունում կար 12 վանական, որոնցից 4-ը՝ վարդապետ:

1705 թվականին Միաբանությունում գումարվում է ժողով, որի ընթացքում մշակվում է Միաբանության Կանոնադրության նախագիծը: Մխիթարն 1711 թվականի մայիսի 12-ին իր կանոնադրությունը ներկայացնում է Հռոմի պապի հաստատմանը: 1717 թվականին Կղեմես XI Պապը հաստատում է միաբանության կանոնադրությունը և Մխիթարին շնորհում աբբահոր տիտղոսը:

1717 թվականից միաբամությունը տեղափոխվում է Սուրբ Ղազար կղզի, որտեղ Մխիթարը ու միաբանները հաստատվում են սեպտեմբերի 8-ին՝ Միաբանության հիմնադրման տարեդարձի օրը:

1749 թվականի ապրիլի 27-ին Մխիթարը մահացավ և թաղվեց Սուրբ Ղազար կղզու ավագ խորանի առջև:

Комментариев нет:

Отправить комментарий