понедельник, 30 ноября 2020 г.

Վիպերգներ: Արտաշես և Արտավազդ

 Վիպերգի գլխավոր հերոսներն են՝ Արտաշես Ա (Ք.ա. 189-160թթ.) և նրա որդին՝ Արտավազդը Ա (Ք.ա. 160-115թթ.):

Վիպերգը բաղկացած է մի քանի դրվագից:

Առաջին դրվագը, որը կարելի է կո'չել «Երվանդ և Սմբատ», այն ներկայացնում է Արտաշեսի գահակալությանը նախորդածթ դեպքեերը:

Երկրորդ դրվագը կոչվում է «Արտաշես և Սաթենիկ»: Այստեղ պատմվում է, թե ինչպես են ալանները արշավում Հայաստանի վրա: Այդ ժամանակ տեղի է ունենում պատերազմ երկու քաջ ազգերի միջև: Առաջին ճակատամարտից հետո ալանները նահանջում են, իսկ հայ մարտիկները գերի են վերցնում ալանների թագաժառանգին: Այս ամենից հետո ալանները հաշտություն են խնդրում, բայց Արտաշեսը մերժում է: Արտաշեսի մերժումից հետո, թագավորի դուստրը՝ գեղեցկուհի Սաթենիկը դիմում է Արտաշեսին: Արտաշեսը տեսնելով Սաթենիկին սիրահարվում է: Արտաշեսը հաշտության դաշինք է կնքում և խնդրում է Սաթենիկի ձեռքը: Բայց ալանների թագավորը իր դստեր համար մեծ քլխագին է պահանջում:

Այդ ժամանակ Արտաշեսը, հետևելով հին սովորությանը, որոշում է փախցնել Սաթենիկին:

Ինչպես երգելով պատմել են Գողթան երգիչները՝ «Ոսկի անձրև էր տեղում Արտաշեսի փեսայության ժամանակ, մարգարիտ էր տեղում Սաթենիկի հարսնության ժամանակ»: Արտաշեսի և Սաթենիկի ամուսնությունից ծնվում է Արտավազդը:

Մյուս դրվագներում պատմվում է Արտավազդի մասին: Նրա մասին Գողթան երգերում ասվէլ , թե վիշապազունները մանուկ Արտավազդին գողացան և տեղը դև դրեցին: Ուստիև Արտավազդը թեև քաջ, բայց գոռոզ է և ինքնահավան:

Комментариев нет:

Отправить комментарий