четверг, 19 ноября 2020 г.

Կարմիր մահվան դիմակ

 «Կարմիր մահվան դիմակ»-ը ամերիկացի հայտնի գրող Էդգար Ալլան Պոյի պատմվածքներից է, որը հրատարակվել է 1842 թվականին: Պատմությունտ պատկանում է սիմվոլիզմի ու գոթական գրականությանը:

«Կարմիր մահ»-ը տարածվում էր շատ արագ: Այդքան զարուրհելի համաճարակ դեռևս չէր եղել: Հիվանդության ախտանիշներն էին սուր ցավ, գլխապտույտ ու արյունահոսություն: Չնայած այդքան վատ վիճակի իշխան Պրասպերոն շատ երջանիկ էր: Արքայազն Պրասպերոն ևս հարյուր առողջ մարդկանց հետ պատսպարվում է անառիկ ամրոցում:

Ամրոցում լի էր պարենը, ամրոցը պատսպարված, այդ իսկ պատճառով էլ Կարմիր մահը չէր կարող ներս թափանցել: Պրոսպերոնն արել էր ամեն ինչ խրախճանքի ու ժամանցի համար: Ամրոցում կային շատ երաժիշտներ, պարուհիներ ու խմիչքներ:

Արդեն 5-րդ կամ 6-րդ ամսին համաճարակը երկրում էլ ավելի էր տարածվել, իսկ Պրոսպերոյի համար դա միևնույն էր: Նա կազմակերպում է մի շքեղ դիմակահանդեսի ամրոցի յոթ դալհիճներում:

Արդեն սկսվել էր խնջույքը բոլոր յոթ դալհիճներում, որոնք զարդարված էին յուրահատուկ գույներով, բացի յոթերորդ դալհիճից, որը սև էր և ավելի շատ սարսափեցնողն էր, քան միհիանալի մի կենտրոն: Խնջույքը շատ լավ էր անցնում մինչ այն պահը, երբ մի անծանոթ երիտասարդ մտնում է ամրոց: Երիտասարդը դիմակով էր, և ոչ մեկ անգամ չկասկածեց, որ նա Կարմիր մահով է վարակված: Հանկարծ Պրոսպերոնը բղավեց տեսնելով անծանոթին և հրամայեց բռնել նրան: Ծառաները փորձեցին հարձակվել և պոկել դիմակը, բայց անծանոթը հաստատուն քայլերով մոտենում էր իշխան Պրոսպերոյին: Անծանոթը անցավ իշխանի կողքով ու քայլելով հասավ յոթերորդ դալհիճ, իսկ նրա հետևից Պրոսպերոն: Երբ Պրոսպերոն հասավ անծանոթին լսվեց ճիչ, որից հետո Պրոսպերոյի դիակը հայտնվեց գետնին: Այդ ամենից հետո ամրոցի բոլոր բնակիչները փորձեցին բռնել նրան, բայց Կարմիր մահը սպանեց բոլորին և յոթերորդ դալհիճի հատակին հայտնվեց արյունոտ դիակներ: Կործանում և Կարմիր մահը տիրեցին ամեն ինչին:

Комментариев нет:

Отправить комментарий