суббота, 28 ноября 2020 г.

Վիպերգներ: Տիգրան և Աժդահակ

 Վեպի հիմքում ենկած են Ք.ա. 6-րդ դարի պատմական անցքերը, Հայաստանի պայքարն ընդդեմ Մարաստանի: Ավանդավեպը հյուսվել է Ք.ա. 1-ին դարում:

Գլխավոր վիպական հերոսի Տիգրանի պատմական նախատիպը Տիգրան Երվանդյանն է: Վիպական Տիգրանի հակառակորդ Աժդահակն էլ պատմական նախատիպ ունի. դա մարաց թագավոր Աստիագեսն է:

Տիգրանի և Աժդահակի պայքարը մի կողմից՝ հայերի և մարերի, մյուս կողմից՝ բարի և չար ուժերի պատերազմներ են:

Մարաց թագավորը՝ Աժդահակը, երկյուղ կրելով հայոց հզոր և խոհեմ արքա Տիգրանից, մտածում է մի հնարքով շահել վերջինիս վստահությունե և դավանաբար սպանել: Նա որոշում է բարեկամական կապեր հաստատել Տիգրանի հետ և այդպես սպանել նրան: Աժդահակը իր հավատարիմ մարդկանցից մեկի միջոցով նվերներ է ուղարկում Տիգրանին և տալիս նամկ: Նա կեղծ խոսքերով շողոքորթում է Տիգրանին և, նրա հետ իբր բարեկամական կապեր հաստատելու համար, խնդրում է նրա քրոջ՝ Տիգրանուհու ձեռգը: Տիգրանը համաձայնում է և քրոջը կնության է տալիս Աժդահակին: Սկզբում Աժդահակը մեծարում է Տիգրանուհուն և հրամայում բոլորին հնազանդվել նրան: Այնուհետև, լարելով իր որոգայթը՝ Աժդահակն ասում է Տիգրանուհուն. «Քո եղբայր Տիգրանը նախանձել է, որ դու Մրաստանի թագուհի ես դարձել: Այդ նախանձը ներարկել է նրա կինը՝ Զարուհին, ով ցանկանում է սպանելով քեզ, մարաց տիրուհի դառնալ և գրավել աստվածուհիների տեղը: Ուրեմն՝ դու պիտի կա՛մ եղբայրասեր լինելով համաձայնես խայտառակ կործանման, կա՛մ էլ օգնես այս ամենին դիմակայել»: Խոհեմ գեղեցկուհին հասկանալով Աժդահակի միտքը, իր մտերիմների միջոցով ծածուկ լուր է ուղարկում Տիգրանին:

Այդ ամենն իմանալուց հետո Տիգրանը մենամարտում է Աժդահակի հետ և հաղթում նրան, իսկ քրոջը ուղարկում է Տիգրանակերտ քաղաքը:

Որպես համեմատաբար ավելի ուշ շրջանում ստեղծված վիպերգ՝ «Տիգրան և Աժդահակ» ավանդական ունի առավել ծավալուն կառուցվածք, ավելի շատ գործողություններ ու հերոսներ: Նորություն է հայ կնոջ կերպարը: Տիգրանուհին հայ հին բանահյուսության մեջ մեզ հայտնի առաջին վիպական հերոսուհին է:

Комментариев нет:

Отправить комментарий