понедельник, 23 ноября 2020 г.

Հոկտեմբերի կեսեր


  Գիտեք, ուժը նրանում չէ, թե որքան ուժեղ կարող ենք հարվածել: Ուժը սաստիկ հարվաժներին դիմակայելու շնորհքն է: Երբ ուժեղ հարվածներ ենք հասցնում, իսկ դիմանում ենք քչին, կամ էլ չենք դիմանում՝ մենք թույլ ենք: Անազնիվ թուլությունը ու նույնքան անարդար ուժեղությունը որակավորումներ են, որ ամբողջ կյանք մեր անվան հետ քարշ ենք տալիս: 

  Խղճի հետ հաշվի նստելով, քիչ ենք վրիպում: Քիչ ենք վրիպում, երբ մարդանման արարած ենք, բարին էլ ենք ճանաչում, սիրել էլ գիտենք... Սիրելը խղճացնում էր մեզ: Ոտքերդ պոկում գետնից ու սպասում էր, թե երբ պետք է շպրտի ցած: Ավելի մեծ ցավ է հոգեհանգստին կեղծ սփոփողները, որ վաղուց գոյությանդ մասին մոռացած են եղել ու եկել էին տեսնեն, թե ով է ներկա իրենցից բացի: Մեծ ցավը՝ ընկեր կորցնելն ու դրան ուղեկցող ապրումներն էին: 

Մի շրջան էր սկսվել: Ոչինչ չէր ապրեցնում: Տուն ու դուռ ռազմաճակատ էին դարձել: Սիրողները մոռացել էին սիրելու մասին, խոստում տվողները՝ խոստումների, ապրողները՝ ապրելու: Գիշերները քնելու համար չէին: Գիշերը հիվանդությունից տանջանք տեսնելու համար էր: Պետք էր հանդուրժել ու պատասխան՝ ցավից չմղկտալ:

Ցավին դիմակայելու վերջին փուլում սիրողները մոռացան սիրելու մասին: Երբ ամենաշատն էր պետք մի ուսի հենվել, ճիշտ պահին կարելի էր թողնել, գնալ: Ամեն օրն իր հետ նոր նվերներ էր բերում: Նայեք ցավի աչքերի մեջ, մի վախեցեք: Վախեցեք հայելու մեջ նայեցուց:  

Ուժը նրանում չէ, թե որքան ուժեղ կարող ենք հարվածել: Ուժը սաստիկ հարվածներին դիմակայելու շնորհքն է: Անազնիվ թուլությունը ու նույնքան անարդար ուժեղությունը որակավորումներ են, որ ամբողջ մի կյանք մեր անվան հետ պետք է կարողանանք քարշ տալ: 

1 комментарий:

  1. Աստղ ջան, ոնց էի կարոտել քեզ ու քո մտքին, միայն իմանաս․․Շնորհակալ եմ, գրկում եմ, սիրելիս։

    ОтветитьУдалить