воскресенье, 31 октября 2021 г.

Մեզնից յուրաքանչյուրը պատմություն է

 

Մտածում էի՝ չորեքշաբթի է, բայց պարզվեց՝ հոկտեմբերն է։ Առաջ մտածում էի, որ կյանքը միշտ պետք է մաքսիմումի տակ լինի՝ կայարաններ, օդանավակայններ, նոր քաղաքներ, նոր մարդիկ ամեն օր, և ամեն օրը՝ աորտայի պայթյուն։ 

Մի անգամ վազում էի մանիկյուրի։ Հիշո՞ւմ եք ձմեռը, երբ Պետերբուրգում սառույցի կտորներ էին ընկնում տանիքից։ Այդպիսի մի կտոր ընկավ ինձից քսան սանտիմետր հեռու, և միայն դրա փշուրները ցրվեցին ոտքերիս մոտ։ Քսան սանտիմետր։ Դա մի վայրկյանից քիչ է։ Ե՞րբ ես շահեցի այդ վայրկյանը։ Երբ չորացնում էի մազերս և ֆենի վարդակը տեղից դո՞ւրս եկավ։ Կամ էլ երբ սուրճից մի կում արեցի, այն ինձ թվաց շատ տաք, ես հետ դրեցի բաժակը և, արդեն կոշիկներս հագած, վերադարձա, որպեսզի խմեմ արդեն սառը սուրճը։ Կամ էլ երբ պայուսակիս մեջ փնտրում էի բանալիներս՝ չկարողանալով գտնել։ 

Այդ օրը ես չէի ծրագրել մահանալ։ Ես չէի ծրագրել, որ այն օրը, երբ ես գրանցվել էի մանիկյուրի, կդառնա կյանքիս վերջին օրը։ Ծրագրավորել էի ինչ-որ ավելի տոնական բան։ Բարեկամներ, սովորողներ, երկրպագուներ՝ բոլորը հուզված են, երաժշտություն, ծաղիկներ, իմ՝ ողջերթի խոսքերը “սիրեք կյանքը, վայելեք, կերեք ճաշ, տնտեսեք գումար” և լույս՝ թունելի վերջում։ 

Բայց իրականում մեր կյանքի ցանկացած ակնթարթ կարող է լինել վերջինը։ Անզգույշ քայլ լոգարանի թաց հատակին, հարբած վարորդ՝ քշող լուսացույցի կարմիր լույսի տակ, սառցեկտոր՝ պոկված տանիքի ծայրից։ 

Ես չեմ ասում ձեզ “ապրեք ձեր կյանքի ամեն օրը, ինչպես վերջինը”։ Ես ցանկանում եմ, որ դուք սովորեք գնահատել ձեր ամեն մի օրը, ինչպես միակը։ Մենք թողնում ենք կարևորը հետոյի համար, որովհետև մտածում ենք, որ առջևում շատ ժամանակ կա։ Մենք զբաղվում ենք կենցաղով՝ փոխարենը անենք ինչ-որ իսկականից կարևոր բան։ Զանգել թակագին մարդուն և դժգոհությունների ու բողոքների փոխարեն ասել “ես սիրում եմ քեզ”։ Չգոռգոռալ երեխայի վրա ցածր գնահատականի համար, այլ գրկել։ Դադարել բարկանալ աշխարհի անարդարությունից ու գնալ նայել, թե ինչպես են տերևները թափվում։

Օրերս ինձ գրել էր մի կին, ով կարդացել էր իմ՝ բաժանման մասին գրառումը, և ես շատ շնորհակալ եմ նրան այդ նամակի համար։ Նա հարցրել էր․ “Լենա, ասեք, որ այն ամենը, ինչ այն ժամանակ արեցիք, իզուր չէր, ասեք, որ դուք երջանիկ եք”։ 

Իզուր չէր։ Ընդհանրապես ամեն ինչ, ինչ արել եմ կյանքումս, իզուր չի եղել։ Եվ ես ուրախ եմ, որ դա եղել է ինձ հետ։ Եվ հիմա ես երջանիկ եմ։

Ֆիլմերից մեկում ես լսել էի “ի՞նչ ես ցանկանում զգալ վերջում” արտահայտությունը։ Ես չէի ցանկանա լինել բարկացած, նեղացած, խոցված։ Կցանկանայի լինել վստահ այն բանում, որ եկել եմ այս աշխարհ այն բանի համար, որպեսզի դառնամ “Ես”, ու դարձել եմ “Ես”։ Եվ չեմ ափսոսում դրա համար։ 

Երջանիկ լինելու համար պարտադիր չէ աշխարհին նայել ինքնաթիռի իլյումինատորից։ Լինել երջանիկ նշանակում է ապրել կյանքի յուրաքանչյուր ակնթարթը և հասկանալ, որ այս ամենը իզուր չէ, անգամ եթե դուք այսօր դուրս չեք եկել տնից, կերել եք սիրած կոնֆետները և նայել եք սիրած ֆիլմը։ 

Որովհետև մեզնից յուրաքանչյուրը պատմություն է։ Ես սովորել եմ “իսկ ինչո՞վ ես դու այսօր զբաղված։” հարցին պատասխանել Ուրսուլա Լե Ֆուինի բառերով․

“Այսօր ես զբաղված եմ նրանով, ինչով որ երեկ։ Ես զբաղված եմ իմ կայնքով”։ 

Թարգմանությունը՝ Եփրիկյան Շուշանի

Հեղինակ՝ Ելենա Պաստեռնակ\

Աղբյուրը ՝ Потому что каждый из нас - это история

1 комментарий: