Իսկ ժամանակը գնում է, տանում, իսկ դու սպասում ես, ակնկալում․․․
Ի՞նչ ես ուզում դու, ո՞րն է այն նշանակետը որին վարժորեն ուզում ես նետով խփել․․․Ա՜խ, չգիտես դու․․․Վախենո՞ւմ ես․․․Վախենում ես կորցնել դրանք․․․Գուցե ճիշտ է, երազանքների համար պայքարում մեկ անգամ տանուլ տաս, քան այդպես շարունակես պայքարել այն ամենի համար, որոնց կարիքը չունես, կամ մասամբ են պետքական․․․ Թույլ տուր արևին ողողել ներսիդ սենյակները, իսկ սիրուն՝ քեզ․․․Նրանք կարող են դա անել, կարող են օգնել քեզ, քանզի արևն է, որ կարող է հալեցնել և ողողել ոգուդ ձյնածածկ լեռները, խաշամապատ գետինը․․․Շարունակե՞մ․․․Ա՜խր, շատ է երկար․․․
Մի՛ վախեցիր սխալվելուց, մի՛ ամաչիր կամ տխրիր կորցնելուց, քանզի տիեզերքը միշտ օգնում է պայքարել քո երազանքների համար, որքան էլ դրանք անմիտ թվան, քանզի միայն դու գիտես, թե որքան դժվար է փայփայել դրանք։ Պարզապես բավական է լոկ հավատալ և չվախենալ սխալներ գործելուց․․․
Комментариев нет:
Отправить комментарий