Ես մի պահ այնտեղ, այդ միջանցքում կանգնած էի մնացել։ Ես լսում էի կարծես-թե Ջեյնի սենյակից եկող ձայնին։ Այդ Ջեյնն էր, նա ինչ-որ մեկի հետ էր խոսում։ Հնարաավոր է իր ընկերների կամ ինչ-որ բարեկամի։ Ես հիմարի պես այդեղ կանգնած ոչինչ չէի անում։ Արդեն նույնիսկ չէի լսում։ Այդ պահին ես մտքերի մեջ էի ընկած։ Հիշում էի անցյալը և դրա նման բաներ։ Մինչև․
— Նեո, Նե՜ո, ինչո՞ւ ես այստեղ կանգնած։ Նե՜ո, դու ի՞նձ էիր սպա․․․
— Ի՞նչ․․․ Այո։ Ե-ե-ես այսեղ եմ։
— Արի գնանք սենյակ։
Եվ դրանից հետո մենք երկուսով մտանք սենյակ։ Ես առանց բան ասելու միանգամից հանեցի հողաթափերը և պառկեցի տեղերիս վրա։
Եվ այդպես ես մի քանի րոպե պառկած մնացի։ Ես դեռ սպասում էի։ Սպասում էի այն պահին, երբ ամեն ինչ պարզ կլինի։
Հանկարծ սենյակի դուռը ինչ-որ մեկը թակեց, իսկ հետո ներս մտավ։ Այդ ին-որմեկը Մերրին էր։ Իր ձեռքին մի ափսե կար և նա ասաց․
— Տղաներ, ես ձեր համար կարկանդակներ եմ պատրաստել։
— Ուռաա՜։ — Որախ ձայնով ասաց Բիլլին։
— Շատ շնորհակալ եմ, բայց ես․․․
— Ոչ ոչ, դու փորձի։ Խնդրում եմ մենակ չասես՝ սոված չես։ — Ասաց Մերրին։
— Իսկապես, Նեո, փորձի։ Քեզ հաստատ դուր կգա։
— Լավ, որ խնդրում եք անպայման պետք է փորձեմ։ — Ժպտալով ասացի ես։
— Շատ լավ, դե, ես երևի գնամ։ — ասաց Մերրին և իր հետևից դուռը փակելով սենյակից դուրս եկավ։
Մենք ևս մի-քանի րոպե մնացինք սենյակում Մերիի պատրաստած հոյակապ կարկանդկները համտեսելով։ Երբ ես վերջացրեցի միանգամից տեղիցս վեր կացա։
— Դու ո՞ւր ես գնում։
— Գնամ ձեռքերս լվամ, որ հետո գնամ Ջեյնի մոտ։
— Հաա՜, պա՜րզ է։
Ես սենյակից դուրս եկա և գնացի բաղնիք։ Ճամփին Մերրիին հանդիպեցի․
— Կարկանդակները ո՞նց էին։
— Ընտիր էին։ Ինձ հատ դուր եկավ։
— Ուրախ եմ, որ քեզ դուր եկավ։
Ես գնացի բաղնիք ձեռքերս լվացի, իսկ հետո նորից աստիճաններով բարձրացա վերև։ Նորից կանգնեցի այդ դռան մոտ։ «Ոնց-որ ոչ ոքի հետ չի խոսում» մտածեցի ես և այդ սենյակի դուռը թակեցի։ Դրանից հետո ներսից Ջեյնի ձայնը եկավ․
— Ո՞վ է։
— Ես եմ, Նեոն է։
— Կարող ես մտնել։
Ես դուռը բացեցի և տեսա Ջեյնին, ով պառկած էր իր տեղերի վրա։ Իր սենյակում համարյա ամեն ինչ սպիտակ կամ բաց մոխրագույն էր և ամեն ինչ Բիլլիի սենյակի պես կոկիկ դասավորված էր։ Իսկ սենյակի մեջտեղում մեծ նույնպես լրիվ սպիտակ տեղերն էր։ Իմ մտնելուց հետո նա պառկած տեղից նստեց և մի-քիչ հետ գնաց։ Հետո ձեռքով երկու անգամ թեթև խփեց տեղերի իր կողքի հատվածին նշան տալով՝ գամ, նստեմ իր կողղքը։ Ես հենց այդպես էլ արեցի։ Հետևիցս դուռը փակեցի, մոտեցա իր տեղերի մոտ, հանեցի հողաթափերը և նստեցի իր կողքը․
— Լավ, սկսենք — Ասաց նա և շարունակեց։ — Սկզբի համար ես ցանկանում եմ զգուշացնել, որ չզարմանաս։ — Ասաց նա։
— Ըըը՜, ինչի՞ց, նրանից ինչը՝ դու պատմելու ե՞ս։
— Այդքան էլ չէ։ Նրանից, թե ինպես եմ այն պատմելու։
Իր այդ ասածից հետո ես ժպտացի և կատակով ասացի․
— Ի՞նչ է, դու է՞լ էս հիմա իրերը շարժելու առանց դրանց կպնելու։
— Ինչպե՞ս իմացար։
— Ես պարզապես կատակ արեցի։ Ինչ է, դու իսկապես այդպե՞ս ես անելու։
— Ըմմ, լա՜վ։ Այո․․․ — Եվ կրկին իմ դեմքին զարմանք հայտնվեց։ — Այ հիմա սկսենք։
Ասաց նա և մահճակալի կողքի փոքրիկ պահարանից հանեց ինչ-որ Սկետչ-Բուք և մի հատ սև մատիտ։ Իսկ հետո այդ ամենը դրեց իր կողքը և շարունակեց․
— Կա մի բան ինչը ավելի մեծ է քան աշխարհը։ Այդ բանը մենք անվանում ենք մեծ աշխարհ․․․
— Մի րոպե, իսկ սա պարտադի՞ր է պատմել։
— Այո, այն ինչ-որ հիմա պատմում եմ՝ հիմքն է, որը չհասկանալու դեպքում նաև չես կարողանա հասկանալ այլ մնացծը։
— Պա՜րզ է․․․
— Դե, ես շարունակեմ․․․ Այդ մեծ աշխարհի մեջ կան ուրիշ սովորական աշխարհներ։ Դեռ հի՜ն ժամանակներում այդպիսի սովորական աշխարհներից մեկի հետ ինչ-որ տարօրինակ բան պատահեց։ Այդ աշխարհը, այն աշխարհն է, որտեղ դու ես ապրում։
— Օօ՜, այդպե՜ս։ Եվ ի՞նչ պատահեց այդ աշխարհի հետ։
— Այո․․․ Դեռ հի՜ն ժամանակներում, մարդկանց ինչ-որ մասի հետ սկսեց ինչ-որ տարօրինակ բաներ կատարվել։ Մարդկանց այդ մասը սկսեց կարողանալ շարժել իրերը առանց դրանց ձեռք տալու, թռնել, կերպարանափոխվել կենդանիների, իսկ եթե կարճ ասած, կարոանալ կախարդել։
— Ի՞նչ, կախարդե՞լ։
— Այո, կախարդել․․․ Այդ մարդիկ մի քանի հազարամյակներ ուսումնասիրում էին իրենց կարողությունները։ Վերջը երբ նրանք լրիվ տիրացան իրենց կարողություններին, նրանք բոլորը միացան իրար և միասին ստեղծեցին մի ամբողջ աշխարհ միայն այդպիսի կարողություններով մարդկանց համար։ և այդ աշխարհը սկզբում ամեն ինչով կրկնում էր այն մյուս աշխարհին։ Օրինակ՝ ինչպե՞ս են համակարգիչներում անում Copy, իսկ հետո Paste: Լրիվ նույնն էր։ Այն աստիճանաբար փոխվել է, բայց միևնույն է բավականին նման է այն աշխարհին․․․
— Մի րոպե, այսինքն, ե՜ս սովորական մա՜րդ եմ, ով հայտնվե՜լ է այդ․․․Այսինքն այս, կախարդական աշխարհո՞ւմ։
— Եվ այո, և ոչ։ Բանը նրանում է, որ այսպես ասած կախարդները կարո՛ղ են գնալ ոչ կախարդական աշխարհ, եթե ցանկանան։ Բայց սովորական մարդիկ երբեք, ոչ մի դեպքում չեն կարող գալ այստեղ։ — Այս խոսքերից հետո ես մի բան հիշեցի։ Իսկ եթե ավելի կոնկրետ, ես հիշեցի Բիլլիի խոսքերը «Մայրիկս ասում է, որ սովորական մարդիկ չեն կարող գալ մեր աշխարհ, իսկ Դուք ինչքան հասկացա սովորական մարդ եք։», բայց դրանից հետո ինձ մոտ ուրիշ հարց առաջացավ։ Ավելի լուրջ հարց․
— Ըըը՜, այդ ի՞նչ է նշանակում։ Ես ի՞նչ է, «Կախա՞րդ» եմ։
— Այո․․․Հակառակ դեպքում դու ոչ-մի ձև չէր կարողանա այստեղ հայտնվել։ Ինձ-թվում է քո ծնողներից մեկը կախարդ էր, ով որոշել էր այդ աշխարհում ապրել և երեխա ունենալ։ Կամ էլ երկուսն էլ կախարդ էին։ Իսկ քեզ հետ պատահեց այն ինչ պատահեց և դու հայտնվեցիր այս աշխարհում։ Այն աշխարհում, որում դու իսկզբանե պետք է ծնվեիր։
— Պա՜րզ է։ Ես ճիշտն ասած զարմացած եմ։ Բայց արդեն համոզվել եմ՝ քնած չեմ։ Իսկ կարո՞ղ եմ մի-քանի հարց տալ։
— Իհարկե։
— Այս աշխարհում ամեն ինչ կախարդակա՞ն է։
— Դե՜, ինչ-որ չափով կարելի է ասել այո, բայց հիմնականում, ո՛չ։ Ոչ բոլոր իրերն են կախարդական։
— Պա՜րզ է, իսկ այսեղից կարելի՞ է զանգել մարդու, ով գտնվում է ուրիշ աշխարհում։
— Այո, կարելի է։
— Իսկապե՞ս, կարելի՞ է։
— Այո, բայց միայն այստեղի հեռախոսներով։
— Հմմ, իսկ այս աշխարհում և այն աշխարհում տարբե՞ր տեսակի դրամներ են։
— Ոչ, բայց այստեղ միայն մի տեսակն է։ Դոլլարը։
— Շատ լավ․․․ Դե ես, երևի, գնամ․․․ — Ասացի ես և վեր կացա տեղերի վրայից։
— Լսիր, Նեո, ըը՜ կցանկանա՞ս մնալ՝ թեյ խմել։
— Արի, մի-քիչ հետո։ Եթե շատ ես ուզում կարող ենք վաղը։
— Լավ։
Ես դեռ մի-քիչ զարմացած դուրս եկա Ջեյնի սենյակից և մտա Բիլլիի սենյակ։ Երբ մտա սենյակ Բիլլին հարցրեց․
— Ե՞վ, ո՞նց անցավ։
— Ըըը՜, ես դեռ պետք է մարսեմ իմ իմացածը։
Դրանից հետո Բիլլին ինձ նայեց և ժպտաց։
Комментариев нет:
Отправить комментарий