Յոթերորդ տեսարան
Հարրի և Ջինի Փոթերների տունը, Ալբուսի սենյակը
Ալբուսը մահճակալին նստած էր, դռնից այն կողմ, կյանքը իր հունով էր գնում, ներսից ՝ անդադար շարժումներ։ Լսվում է Ջեյմսի ոռնոցը։
Ջինի— Խնդրում եմ Ջեյմս, մոռացիր վերջապես մազերիդ մասին և հավաքիր սենյակդ, սա ինչ է․․․
Ջեյմս— Մոռանա՞լ։ Ինչպե՞ս կարող եմ մոռանալ դրանց մասին։ Դրանք վարդագույն են։ Ես ստիպված եմ թափանցիկ թիկնոցով ման գալ։
Ջեյմսը հայտնվում է դռան առջև, նրա մազերը վարդագույն են։
Ջինի— Հայրդ թիկնոցը դրա համար քեզ չի նվիրել։
Լիլի— Որևէ մեկը իմ թուրմագործության դասագիրքը չի՞ տեսել։
Ջինի— Անգամ հույս մի ունեցիր, որ վաղը դրանով դպրոց ես գնալու Լիլի Փոթեր։
Լիլի— Իսկ ինձ դուր է գալիս։ Դրանք թռթռուն են։
Նա գնում է։ Դռան մոտ հայտնվում է Հարրին և ներս է նայում։
Հարրի— Բարև։
Նրանց միջև տիրում է անհարմար լռություն։ Ջինին կրկին դռան մոտ է հայտնվում։ Նա տեսնում է, թե ինչ է կատարվում և կանգ է առնում։
Հարրի— Ես նվեր եմ բերել։ Նվեր ՝ Հոգվարթս գնալու առիթով․․․Ռոնը քեզ ուղարկեց։
Ալբուս— Հիանալի է։ Սիրո թուրմ։ Շատ լավ է։
Հարրի— Սա կարծես թե կատակ է այն մասին, որ․․․ես չգիտեմ ինչի մասին։ Լիլիին հասան տրոլները, Ջեյմսին ՝ սանրը, որի պատճառով էլ նրա մազերը վարդագույն դարձան։ Ռոնը․․․կարճ ասած, սա Ռոնինն է, ինքդ էլ հասկանում ես։
Հարրին սիրո թուրմը դնում է Ալբուսի մահճակալին։
Հարրի— Եվ ահա սա, իմ կողմից․․․
Նա տալիս է վերմակը։ Ջինին նայում է այդ վերմակին, ու հասկանում, որ Հարրին շատ է փորձում, և հանգիստ հեռանում է։
Ալբուս— Հին վերմա՞կ։
Հարրի— Ես երկար մտածեցի, թե ինչ է պետք նվիրել քեզ այս տարի։ Ջեյմսը, դե գիտեի, որ ամենասկզբից էլ ձգտում էր հասնել անտեսանելի թիկնոցին, իսկ Լիլիին գիտեի, որ դուր կգային փերիի թևերը, բայց դու․․․Դու արդեն տասնչորս տարեկան ես, Ալբուս, և ես ցանկանում էի քեզ նվիրել ինչ-որ կարևոր բան։ Սա ամենավերջինն է, որը մնացել է մորիցս։ Միակը։ Սրանով են ինձ բերել Դուրսլիների տուն։ Ես կարծում էի, որ այն շուտվանից ինչ-որ տեղ կորել է, բայց հետո․․․երբ քո մեծ մորաքույրը՝ Փեթունիա Դուրսլին մահացավ, զարմանալի բան է, բայց Դադլին գտավ վերմակը, և սիրալիր այն ինձ ուղարկեց, և դեռ այդ ժամանակվանից․․․կարճ ասած, ամեն անգամ, երբ որևէ հարցում հաջողութան կարիք ունեի, պարզապես գտնում էի վերմակը ու գրկում այն, դրա համար էլ մտածեցի, որ հնարավոր է դու էլ․․․
Ալբուս— Նույնպես կցանկանամ այն գրկե՞լ։ Լավ։ Ահա, պատրաստ է։ Արի հույս ունենանք, որ այն ինձ էլ հաջողություն կբերի։ Ավելորդ հաջողությունը ինձ հաստատ չի վնասի։
Հարրի— Ես կարծում եմ, ավելի ճիշտ, ես վստահ եմ, որ Փեթունիան ցանկանում էր այն ինձ փոխանցել, դրա համար էլ պահել էր, իսկ հիմա ես ցանկանում եմ այն քեզ փոխանցել։ Ես իմ մորը էությամբ չեմ ճանաչում, բայց կարծում եմ, որ նա նույնպես կցանկանար այն քեզ փոխանցել։ Եվ հնարավոր է, որ կարող եմ հայտնվել, և մնալ քեզ հետ, և նրա հետ Հելլոուինի նախօրեին։ Ուզում եմ դիպչել նրան այն գիշերը, երբ նրանք մահացան․․․և մեզ երկուսիս էլ դա օգտակար կլիներ։
Ալբուս— Լսիր, ես դեռ լիքը իրեր ունեմ հավաքելու, և դու էլ նախարարարական գործեր կունենաս, այսպիսով․․․
Հարրի— Ալբուս, ես ուզոմ եմ, որպեսզի վերմակը քեզ մոտ մնա։
Ալբուս— Ինչո՞ւ։ Ի՞նչ պետք է անեմ դրա հետ։ Փերիի թևերի մեջ գոնե իմաստ կա, պապ, անտեսանելի թիկնոցները նույնպես պետքական բաներ են, բայց սա․․․որտե՞ղ է իմաստը։
Հարրին հիասթափված է։ Նա նայում է որդուն, հույս ունենալով հասցնել նրան։
Հարրի— Օգնել քե՞զ։ Այսի՞նքն հավաքվել։ Ես միշտ սիրել եմ իրեր հավաքել; Դա նշանակում էր, որ ես վերադառնում եմ Հոգվարթս։ Իսկ այդտեղ․․․այո, գիտեմ, որ քեզ այդտեղ դուր չի գալիս, բայց․․․
Ալբուս— Քո համար դա երկրագնդի վրայի ամենալավ վայրն է։ Ես տեղյակ եմ։ Խեղճ որբուկը, մորաքրոջ և նրա ամուսնու կողմից ճնշված, Դուրսլիներին գարշելի․․․
Հարրի— Ալբուս, խնդրում եմ․․․արի պարզապես․․․
Ալբուս— Տրավմաստացված զարմիկ Դադլիի կողմից, և Հոգվորթսի շնորհիվ այդ ամենից փրկված։ Ես այս ամենը անգիր եմ արել, պապ։ Լա-լա-լա։
Հարրի— Ես քո կարթի վրա չեմ ընկնի, Ալբուս Փոթեր։
Ալբուս— Խեղճ որբուկը, ով վերցրեց ու փրկեց բոլորիս, արդյո՞ք կհամարձակվեմ խոսել ամբողջ կախարդական համայնքի անունից։ Որքան շնորհակալ ենք քեզ, քո կատարած հերոսության համար։ Խոնարհվե՞նք ձեր առջև։
Հարրի— Ալբուս, խնդրում եմ քեզ, ախր դու գիտես, որ ես ոչ մի շնորհակալական խոսքի կարիք չունեմ։
Ալբուս— Բայց այն հիմա ինձ մեջ եռում է։ Հավանաբար այդ մաշված վերմակի պատճառով, որ դու այնքան բարի գտնվեցիր ու որոշեցիր ինձ նվիրել․․․
Հարրի— Մաշված վերմա՞կ։
Ալբուս— Դու ի՞նչ հույս ունեիր։ Դե՛, խոսի՛ր։ Որ մենք կգրկախառնվե՞նք, և ես կասեմ որ միշտ էլ քեզ սիրե՞լ եմ։ Ինչի՞ համար։ Ինչի՞ համար։
Հարրի (իրենից դուրս գալով)- Գիտե՞ս ինչ։ Ես մինչև կոկորդս կուշտ եմ նրանով, որ դու երջանիկ չես, ու ես պարտավոր եմ դրա համար պատասխան տալ։ Դու գոնե հայր ունես, իսկ ես չեմ ունեցել։ Հասկանալի՞ է։
Ալբուս— Եվ դու ենթադրում ես, որ դա դժբախտությո՞ւն է։ Ես այդպես չեմ կարծում։
Հարրի— Դու իմ մա՞հն ես ցանկանում։
Ալբուս— Ո՛չ, ես ուզում եմ որպեսզի դու իմ հայրը չլինես։
Հարրի (ինքնատիրապետումը կորցրած)- Պարզ է։ Ժամանակ առ ժամանակ ես չեմ ցանկանում, որ դու իմ որդին լինես։
Լռություն է տիրում։ Ալբուսը քմծիծաղ է տալիս։ Դադար։ Հարրիին հասնում է, թե նա նոր ինչ ասաց։
Հարրի— Ոչ, ես չէի ուզում․․․
Ալբուս— Այո։ Ուզում էիր։
Հարրի— Դու պարզապես շատ լավ ես կարողանում ինձ հունից հանել, Ալբուս։
Ալբուս— Դու ես այդպես կարծում, պապ, ու անկեղծ ասած ես քեզ չեմ մեղադրում։
Կրկին անտանեելի լռություն է տիրում։
Ալբուս— Կարծում եմ ավելի լավ է գնաս։
Հարրի— Ալբուս, խնդրում եմ քեզ․․․
Ալբուսը վերցնում և նետում է վերմակը։ Այն կպնում է Ռոնի սիրո թուրմին, որը թափվում է վերմակի վրա և մի փոքր ծուխ արձակում։
Ալբուս— Իմ բախտը չի բերում, հետևաբար սիրո հարցում էլ։
Ալբուսը դուրս է վազում սենյակից։ Հարրին նրա հետևից է շտապում։
Հարրի— Ալբո՛ւս, Ալբո՛ւս․․․խնդրում եմ․․․
Թարգմանություն ՝ Էվելինա Հակոբյան
Комментариев нет:
Отправить комментарий