Երկրորդ տեսարան
9 3/4 կայարան
Նա ամբողջությամբ պատված է « Հոգվարթս-էքսպրես»-ի սպիտակ գոլորշով։
Այստեղ նույնպես մարդկությունը շատ է, բայց ոչ միայն գործնական մարդկանցով պաշտոնական կոստյումներ կրած, այլ կախարդներ ու վհուկներ իրենց թիկնոցներով։ Բոլորը փորձում են ճեղքել դեպի իրենց պաշտելիները և հրաժեշտ տալ նրանց։
Ալբուս— Հասանք։
Լիլի— Օհո՜։
Ալբուս— 9 3/4 կայարան։
Լիլի— Որտե՞ղ են բոլորը։ Նրանք այստե՞ղ են։ Իսկ ետե նրանք չե՞ն եկել։
Հարրին ցույց է տալիս Ռոնին, Հերմիոնային և նրանց դուստր՝ Ռոզային։ Լիլին ամբողջ ուժով շտապում է նրանց մոտ։
Լիլի— Քեռի Ռո՛ ն։ Քեռի Ռո՛ ն։
Ռոն— Բոլոր Փոթերների միջից իմ ամենասիրելին է։
Լիլի— Ինձ համար հնարք պատրաստե՞լ եք։
Ռոն— Լսե՞լ ես հոգի-քիթ-վար-ի մասին։
Ռոզա— Մա՛մ, հայրկը իր հիմարությունները նորից սկսել է։
Հերմիոնա— Քո համար հիմարություն, բայց նրա համար ՝ գերշքեղություն, իսկ ես․․․կեսի կեսը։
Ռոն— Ուրեմն, մեկ րոպե սպասիր։ Թույլ տվեք ծամել․․․օդը։ Իսկ հիմա ես․․․ ներիր եթե ինձնից սխտորի հոտ է գալիս․․․
Նա շնչում է Լիլիի դեմքին։ Իսկ աղջիկը ՝ ծիծաղում է։
Լիլի— Ձեզնից վարսակի փաթիլներով ապուրի հոտ է գալիս։
Ռոն— Բում։ Բում։ Բամց։ Օրիորդ, պատրաստվեք․ դուք այլևս հոտ չեք կարողանա զգալ։
Ռոնը քաշում է քիթը նրա դեմքի վրայից։
Լիլի— Որտե՞ղ է իմ քիթը։
Ռոն— Տա-դա՜մ։
Բացում է ձեռքը․ այնտեղ դատարկ է։ Սա հիմար հնարք էր։ Բոլորը շոկի մեջ էին նրա հիմարությունից։
Լիլի— Դուք հիմար եք։
Ալբուս— Բոլորը կրկին մեզ վրա են նայում։
Ռոն— Դա իմ շնորհի՛վ է։ Ես անասելի հայտնի եմ։ Իմ քթի հնարքը լեգենդար բան է։
Հերմիոնա— Դա հաստատ։
Հարրի— Գոնե նորմալ կայանե՞լ ես։
Ռոն— Նորմալ, Հերմիոնան կարծում էր, որ մագլների վարորդական քննությունը չեմ հանձնի, պատկերացնո՞ւմ ես։ Նա երջանիկ է, ես ստիպված եմ շփոթեցել քննություն վերցնողին։
Հերմիոնա— Ոչ մի այդպիսի բան ես չեմ մտածել, ես անսահման հավատացել եմ քեզ։
Ռոզա— Իսկ ես անսահման հավատում եմ, որ նա շփոթեցրել է քննույթուն վերցնողին։
Ռոն— Ախ այդպե՛ս։
Ալբուս— Պապ․․․
Ալբուսը ձգում է հոր թիկնոցը։ Հարրին նայում է որդուն։
Ալբուս— Ինչ ես կարծում, իսկ եթե․․․ ես Սլիզերինի հո՞սք ընկնեմ։
Հարրի— Եվ ինչո՞վ է դա վատ։
Ալբուս— Սլիզերինը օձերի հոսքն է, սև կախարդանքի․․․այնտեղ համարձակներին չեն ընտրում։
Հարրի— Ալբուս Զլոտեուս, քեզ անվանել են Հոգվարթսի երկու տնօրենների պատվին։ Նրանցից մեկը սլիզերինցի էր, ու կարող եմ ասել, որ նրանից համարձակ մարդու իմ ողջ կյանքի ընթացքւմ չեմ հանդիպել։
Ալբուս— Բայց ինչ կլինի եթե․․․
Հարրի— Եթե դա քեզ համար այդքան կարևոր է, անձնապես հենց քեզ համար, Բաշխիչ Գլխարկը հաշվի կառնի քո զգացմունքները։
Ալբուս— Իսկապե՞ս
Հարրի— Իմը հաշվի առավ։
Մինչ այս օրը, նա դա բարձր չէր ասել, և կարծես թե մի պահ, այդ խոսքերը զրնգում էին նրա գխում։
Հարրի— Հոգվարթսում դու կմեծանաս Ալբուս, ազնիվ խոսք, դու այնտեղ վախենալու պատճառ չունես։
Ջեյմս— Բացառությամբ փորձարկումներից, պետք է զուշանալ դրանցից։
Ալբուս— Նրանք անտեսանելի են, չէ՞։
Հարրի— Լսիր քո ուսուցիչներին, ոչ թե Ջեյմսին, և մի մոռացիր կյանքը վայելելու մասին։ Այսպիսով, եթե չեք ուզում, որ գնացքը առանց ձեզ գնա, ապա թռե՛ք։
Լիլի— Ես կվազեմ գնացքի հետևից, մինչև կայարանի վերջը։
Ջիննի— Լիլի, զգաստ կանգնի՛ր։
Հերմիոնա— Ռոզա, չմոռանաս Նեվիլին մեզնից բարև փոխանցելու մասին։
Ռոզա— Մամ, ես ինչպե՞ս պետք է պրոֆեսորին ձեր կողմից բարև փոխանցեմ։
Ռոզան գնում է գնացքի ուղղությամբ։ Ալբուսը հետ է շրջվում և որպես հրաժեշտ գրկում է Ջինիին և Հարրիին և գնում է Ռոզայի ուղղությամբ։
Նրանք պատրաստվում են մտնել վագոն։ Հերմիոնան, Ջինին, Ռոնն ու Հարրին կանգնած նայում էին գնացքին, կայարանում սուրոցի ձայներ էին գալիս։
Ջինի— Նրանց հետ ամեն ինչ լավ կլինի, այդպես չէ՞։
Հերմիոնա— Հոգվարթսը պատվավոր վայր է։
Ռոն— Պատվավոր։ Հիանալի։ Ուտելիքներով լի։ Ես ամեն ինչ կտայի, որպեսզի կրկին այդտեղ հայտնվեի։
Հարրի— Ալբուսը վախենում է, որ կարող է Սլիզերինի հոսք ընկնել։ Տարօրինակ է։
Հերմիոնա— Սա ի՛նչ է։ Ռոզան անհանգստանում է, թե երբ կհատի քվիդիշի ռեկորդը, առաջին տարում թե երկրորդ։ Եվ շուտով նրան թույլ կտա՞ն հանձնել Կախարդական Ուսուցման Չափանիշները։
Ռոն— Այդպես էլ չեմ կարողանում հասկանալ, թե նա ում է նմանվել այդպես փառասեր։
Ջինի— Հարրի, իսկ ինչպես կվերաբերվես եթե․․․ Ալբուսը իրոք, դե հասկացար։
Ռոն— Ջինի, մեր մեջ ասած, մենք միշտ կասկածում էինք, որ դու կարող ես Սլիզերին ընկնել։
Ջինի— Ի՞նչ։
Ռոն— Անկեղծ, Ֆրեդն ու Ջորջը անգամ գռազ էին եկել։
Հերմիոնա— Չե՞ք կարծում, որ գնալու ժամանակն է։ Թե չէ բոլորը մեզ են նայում։
Ջինի- Երբ դուք ՝ երեքդ միասին եք, ձեզ միշտ նայում են։ Երբ առանձին եք ՝ նույնպես։ Ձեր վրա միշտ հայացքներ են գամված։
Նրանք չորսով շարժվում են դեպի ելքը։
Ջինին կանգնեցնում է Հարրիին։
Ջինի— Հարրի, նրանց հետ ամեն ինչ կարգի՞ն կլինի, այո՞։
Հարրի— Իհարկե, ուրիշ կերպ հնարավոր չէ։
Թարգմանությունը՝ Էվելինա Հակոբյանի
Комментариев нет:
Отправить комментарий