четверг, 2 ноября 2017 г.

Վեր-վեր թռնեմ, հիանամ․․․

   
Ես շատ պարզ, շատ սովորական աղջիկ եմ։
Միակ մտահոգությունս մասնագիտություն ընտրելն է, որ չեմ կողմնորոշվում։ Բոլոր առարկաներից գլուխս հասնում է, բացառությամբ մաթեմատիկայի, էդ էլ տանել չեմ կարողանում, բայց, որ մտքիս դնեմ, մի բան դուրս կգա։
Մտածում եմ ինչ անեմ, ոնց անեմ, որ կայանամ, սովորեմ, վերջացնեմ, աշխատանք ունենամ, գործս սիրեմ, չհոգնեմ ու չափսոսամ։ Ամեն մեկը մի բան ասում է։ Ես էլ այս հարցը ուզածիս չափ ծանրացնում ու լրջացնում եմ, թեպետ երբևէ նման սովորություն չեմ ունեցել։ Ինձ թվում է` ինչ էլ ընտրեմ՝ կսիրեմ։ Փոքրուց սիրառատ եմ եղել, ավել, պակաս, սրան, նրան, էս, էն․․․ Չգիտեմ, ամենից շատ վախենում եմ գնալ ուրիշ ճանապարհով, ես իմն եմ ուզում ունենալ։ Չեմ ուզում քայլել այն տեղով, որտեղ ո՛չ պետք եմ, ո՛չ էլ պետք կգամ։ Դժվար բան է։ Երբ տնիցդ դուրս ես գալիս` լիքը խնդիրներ են  ի հայտ գալիս։ Մի խնդիրը լուծում ես, սկսում ես հրճվել։ Հըլը ուզածիդ չափ չես հրճվել, ու նոր խնդիր է գալիս։ Մեկ-մեկ այնքան տափակ հարցեր են  մտքիս գալիս, որ պատասխան չգտնելով` հիասթափվում եմ ինքս ինձանից։
   Թե ասա ինչու եմ հիասթափվել ու ինչու չեմ ուրիշների պես վեր-վեր թռնում, հիանում կյանքով։
  Ես իմ ներան չեմ կարողանում կառուցել, ուր մնաց ապագան։ 

Комментариев нет:

Отправить комментарий