среда, 8 ноября 2017 г.
Մարդս՝ մարդ լինի
Մազերս եմ կտրել։
Չգիտեմ ինչու եմ կտրել։ Ոմանց դուր է գալիս։ Զարմանում եմ, հավատս չի գալիս, որովհետև, նույնիսկ ինձ դուր չի գալիս, ու՜ր մնաց իրենց դուր գա։ Թե ասա, մարդս՝ մարդ լինի։ Տատս ասում է, երբ մազերս կարճացնում եմ խելքս երկարում է։։ Տատիս լսեի կքաչալանայի։
Առաջին օրը տարօրինակ հայացքներով հարձակվեցին դասարանի ծայրահեղականները։ Ամեն երկրորդը՝ <<Վա՜յ, չճանաչեցի>>։ Դե արի ու մի ասա՝ <<Ոչ էլ պետք էր ճանաչեիր >>։ Երկար մազերով աղջիկները շատ ծանր տարան դրությունը։ Այնքան ծանր, որ ամեն անգամ ինձ տեսնելուց քիչ էր մնում խաչակնքվեին։ Թե, ասա ինչ կապ ունի երակր, բարակ․․․ Մարդս՝ մարդ լինի։
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий