суббота, 25 ноября 2017 г.

Ամոթ երկրիս, ամոթ

     
Քիչ բան եմ հիշում մանկությունից։ Անցյալում ամեն բան չէր, որ լավ ու հարթ էր։
Խորթուբորթ էր ու չէի էլ կարող հարթեցնել։ Ժամանակ առ ժամանակ գանգ էի առնում մի լավ լաց լինելու համար։
     Փոքրուց երաժշտական ուրակությւոններ ունեի։ Երգի էի գնում, դուրս չեկավ գնացի կիթառի։ Ուսուսցչուհուս  չափազանց լավն էր։ Նրա հետ կապվեցի, անչափ սիրեցի նրան։  Միասին զրուցում էինք, ծիծաղում, ուրախանում երբեմն, նույնիսկ հուզվում էինք։ Ուսուսչուհուս ԱՄՆ-ում գործ առաջարկեցին։ Չէր կարող հրաժարվել, որովհետև երաժշտական դպրոցում աշխատանքն ծիծաղելու չափ ցածր է։ Նա խոստացավ, որ մի քանի ամսից հետ  վերադառնալու է։ Ես սպասեցի՝ մի ամիս, երեք ամիս, մի տարի, երեք տարի։ Չէի կարողանում գտնել նրան, ոչ էլեկտրոնային փոստն ունեի, ոչ էլ իր կայքէջը։ Չեք պատկերացնի, թե որքան եմ փնտրել նրան։ Չեմ կարողանում գտնել մինջ օրս։ Երբ նա հեռացավ ես երեք, չորս այլ կիթառի ուսուցչի մոտ գնացի։ Տխուր էր, տխուր։
     Ամենավատն այն է, որ ես հիմա նստում, հիշում, գրում եմ նրա մասին։ Ցավ եմ ապրում, կարոտում եմ, հպարտանում եմ ինչ է ժամանակին նա ինձ ասել էր, որ ես իր աենալավ աշխակերտուհին եմ։  Նա ինձ երևի, թե չի հիշում, ոչ կամ ես ու ոչ էլ իմ մասին հիշողությունները։
     Ես հիասթափվում եմ իմ երկրից,  որովհետև երկիրը չի գնահատում լավ մասնագետներին, կարևորը երկրորդականից չի տարբերում։ Շատ ու շատ տաղանդավոր մարդիկ կան, որոնք լքում են երկիրը նորալ չվարձատրվելու պատճառով։  Երբ, որ ես լավ մասնագետի մոտ էի պարապում բավականին հաջողույթուններ ունեի, մի քիչ էլ տաղանդավոր էի ու, երբ մասնագետը հեռացավ երկրից ուրիշին չգտնլով ես հրաժարվեցի իմ գործից։ 
    Մինջ օրս յուրաքանչյուր ուսուցիչ, կամ ուղղակի լավ մասնագետ ինձ համար շատ թանկ ու կարևոր դիրք ունի։ Իսկ երկիրը, որտեղ, որ ապրում եմ նման է կեղտոտ, անշնորհակալ ու խոզ մարդու, որին փոքր ժամանակ չեն սիրել, դրա համար վատն է մեծացել։ 

Комментариев нет:

Отправить комментарий