воскресенье, 5 ноября 2017 г.

Շաշ Շիրազը

 
 Ուրեմն երեք ընկերուի ենք, երեքս էլ ոսկի։
Գնացել ենք այգու արևոտ նստարանին խելոք նստել ենք, ջան ենք ասում, ջան լսում։ Մեկ էլ մի տատիկ մոտեցավ, ասաց․
-Բալա ջան, ստեղ արև ա, կարող եմ ձեր հետ նստել։
Ես էլ մի ուրիշ սեր ունեմ ձեր տատիկների հանդեպ։ Տատիկն էլ միացավ մեր ջան, ջիգյարին։
Պարզվեց մեր տատը 30թ․-ին է ծնվել, ղարաբաղցի է, շատ աղջիկներ ունի, մեկն էլ Շիրազից 5 կիլոգրամանոց երեխա ունեցավ, մենակ մեծացրեց։
-Լավ մարդի գնաք երեխեք ջան, Շիրազի նման շաշի չառնեք։
Ժպտացինք ու շնորհակալություն հայտնեցինք։
-Բալա ջան, չասեցիր անունդ ի՞նչ է:
-Աստղ:
-Պայծառ աղջիկ ես, կողքինիդ անունն ինչ է՞...
-Աննա։
-Հա․․․ Բա՞ մյուսինը:
-Սիլվա։
-Սիլվա անունով ես էլ ընկերուհի ունեի, հաշմանդամ էր, տունը մնաց․․․  

Հիմա Սիլվայի դեմքի արտահայտությունն եմ նայում․․․ 5կգ երեախա, 30 թ․, Ղարաբաղ, շաշ Շիրազ, հաշմանդամ ու տունը մնացած։ 
Աշնանային դեպրեսիա սկսվեց Սիլվայի մոտ։ 

Комментариев нет:

Отправить комментарий