среда, 8 ноября 2017 г.

Գրասեղան

   Ամեն մարդ իր ծաղրանկարի հետևում ունի սարսափեցնող դիմակներ։

       Գրասղանի առաջ նստում ու մտածում եմ․
Գրասեղանի վրա դնում ես գեղեցիկ իրեր, զարդեր, փայլուն-գունավոր, կամ միատոն բաներ, որ սիրուն ու դուրեկան լինի։ Անընդհատ աջքիդ առաջ է, հոգնում ես՝ իրերի տեղը փոխում ես։ Երբ գրասեղանը քոնն է, դու գիտես, թե դարակներում ինչ ես թաքցնում, ինչ ունես պահած․․․Երբ գրասեղանը քոնը չէ, դու մինջև դրա դարակները չբացես չես տեսնի, թե ինչ կա ներսում։
      Մտածում, մտածում եմ ու էլի ոտքս քարին է կպնում։ Նույն կերպ են նաև մարդիկ։ Դրսից զարդեր, փայլուն-գունավոր, կամ միատոն բաներ, որ սիրուն ու դուրեկան լինի, բայց ներսում․․․ Ներսում քաոս է, ամեն բան շպրտված է, կոտրված ու անպիտան։ Մինչև կարգի չբերես, դժվար, թե պետք գա․․․

Комментариев нет:

Отправить комментарий