Մի անգամ Ալբերտ Էյնշտեյնը ասել է. «Ցանկացածը հանճար է, բայց եթե դատենք ձկանը իր՝ ծառ մագլցելու կարողությամբ նա այդպես էլ կապրի ամբողջ կյանքը մտածելով, որ տխմար է»:
Դպրոցներում գործում է մի կրթական համակարգ, որը ձկներին ոչ միայն ստիպում է ծառ մագլցել, այլև իջնել այդ ծառից և մասնակցել մրցավազքի: Այս օրինակով, միլիոնավոր մարդկանց վերածում են ռոբոտների: Եվ մեր հասարակությունում շատերն են նմանվել այդ ձկանը՝ դասարանում լողալով նույն ուղղությամբ և երբեք չբացահայտելով սեփական տաղանդը, մտածելով, որ իրենք պարզապես անպիտան են: Դպրոցները սպանում են աշակերտների անհատականությունը և ստեղծականությունը: Սպառված է...
Պատրաստում են մարդկանց` ոնց որ գործարանում: Եվ սրանով է բացահայտվում այն, որ նստեցնում են աշակերտներին ուղիղ շարքերով՝ զգաստ և կոկիկ, ստիպում են նրանց նստել լուռ, բարձրացնել ձեռքերը, եթե նրանք ուզում են ինչ-որ բան ասել, տալիս են կարճ ընդմիջում և շարունակ թելադրում, թե ինչի մասին մտածել: Եվ ստիպում են նրանց մրցակցել բարձր գնահատական ստանալու համար: Գնահատական, որ որոշում է ապրանքի որակը: Չգիտես ինչու մոռանում են, որ այսօր պետք չէ ստեղծել ռոբոտներ: Աշխարհն առաջընթաց է ապրել և այժմ անհրաժեշտ են ստեղծագործ, նորարար, քննող, անկախ միտք ունեցող մարդիկ:
Ցանկացած գիտնական կասի, որ անհնար է գտնել երկու նման ուղեղ, բայց դպրոցների մեծամասնությունը առաջարկում են «նույն չափսը բոլորի համար»: Եվ, եթե բժիշկը նույնանման դեղեր նշանակի իր բոլոր հիվանդներին, հետևանքները ողբերգական կլինեն: Շատ մարդիկ հիվանդի կարգավիճակում կմնային: Սակայն, դպրոցներում հենց սա էլ կատարվում է: Մի ուսուցիչ կանգնում է 20 աշակերտի դիմաց, որոնցից յուրաքանչյուրը ունի տարբեր հակումներ, տարբեր կարիքներ, տարբեր տաղանդներ, տարբեր երազանքներ: Եվ նրանք նույն բանը նույն կերպ դասավանդում են բոլորին: Եթե կարող ենք փոխել մեքենաներ, էջեր Facebook-ում, նույն բանն էլ հնարավոր է կրթական համակարգում: Ազատվել դպրոցի նման կրթակարգից, քանի որ այն անօգուտ է: Հնարավոր է գտնել բանալին ամեն դասարանի, ամեն սրտի: Ամեն տաղանդի պետք է տալ հավասար հնարավորություններ: Աշակերտները բոլորի 100 %-անոց ապագան են:
Իմ աշխարհը, իմ դպրոցը այսպիսին չէ: Ես հաջողակ եմ:
Իմ աշխարհում տարբեր բաներ կան: Աշխարհ, ուր ձուկը պարտավոր չէ ծառ մագլցել: Աշխարհ, ինչի շնորհիվ ես չեմ դարձել շարքերում նստած ռոբոտ, այլ ձգտել եմ կատարյալին: Այսօր իմ կրթահամալիրն իր մեծ ներդրումն ունի իմ կյանքում: Այսօր, ես ի շնորհիվ կրթահամալիրիս, կարողանում եմ տեղ հասցնել իմ ասելիքը, կարողանում եմ մտածել և իրագործել, ստեղծել ու խրախուսվել:
Ինչպիսի՞ն կլինեի ես, եթե չլիներ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը:
Գուցե այնպես, ինչպես նկարագրում էի՝ ռոբոտ, բայց, բարեբախտաբար, այսօր այդպիսին չեմ: Կրթահամալիրն է, որ ինձ տվել է ազատ մտածելու, կարծիքս արտահայտելու հնարավորություն: Կրթահամալիրն է, որ տվել է անփոխարինելի ընկերներ ու անիրական միջավայր: Տվել է կայանալու մեծ հնարավորություն, և կարծում եմ` սկիզբը հաջողված է: Առաջին քայլերս հաջող են կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս: Կրթահամալիրը մեծ տեղ է զբաղեցնում: Կրթահամալիրում կյանք կա:
Կրթահամալիրում իր ուրույն դերն ունի տիար Բլեյանը: Հաճախակի տեղ եմ գտնում նրա օրագրերում: Գրում է` նաև անդրադառնալով ինձ, իմ ստեղծագործություններին, ինչը ոգևորող է: Սա խրախուսման ձև է, որը կարողանում է ինձ ժպիտ պարգևել:
Ես միայն կարող եմ ասել, որ հպարտ եմ, որ սովորում եմ այստեղ՝ «Մխիթար Սեաստացի» կրթահամալիրում:
Եվ, մի օր հետ կվերադառնամ, արդեն ոչ միայն կրթահամալիրի աշակերտ, այլ ամբողջովին կայացած մի մարդ, ով իր առաջին փորձերը սկսել է կրթահամալիրում:
Մոտ ապագայում ես ու կրթահամալիրը հանդիպելու ենք երկրորդ անգամ...

Комментариев нет:
Отправить комментарий