пятница, 10 ноября 2017 г.

Տիեզերքներով լի հայացքը

Картинки по запросу galaxy art gifs



Ամեն մութ սենյակում մի անցք կա, որտեղից լույսը ներս է թափանցում:
Ամեն մի ցուրտ սենյակում կա մի տաք անկյուն: Ամեն աղմկոտ սենյակում կա մի լուռ մարդ: Ու անձրևոտ եղանակին անձրևանոցներըը ձեռքներին փողոցով վազող մարդկանց արանքում միշտ կա մեկը, որ հանդարտ թրջվելով քայլում է: Ամեն մի բարդ փուլում, բոլոր լուսավոր կետերի հետ միասին կա մեկը, որ մի քիչ ուրիշ է, ու հարց է առաջանում, թե ՝ ինչո՞վ: Նման ու տարբեր հատկանիշներով այդ անձրևի տակ քայլողը, այդ ցուրտ անկյուններից տարբերվող տաք անկյունը, այդ լույսի փոքրիկ կտորը, որ դատարկությունը լցնում է, այդ լռել սովորած մարդուկը մի օր գալիս է, որ ներսի մի անկյունը վերցնի ու տաքացնի, լուսավորի, հետդ լռի ու աղմուկից քեզ տանի հեռու՝ անձրևի տակ դանդաղ քայլելու...
Ու այս ամենից բացի կարևոր մի բան` տիեզերքներով լի հայացքը էնպես է անում, որ անես նույնը, հասկացնելով` ինչ է ուզում...
Դրանից հետո ամեն մութ սենյակ էլ մի պահ լուսավորվում է, սառույցը հալվում է, իսկ անձրևը էդպես էլ չի դադարում տիեզերքներով լի հայացքում...

Комментариев нет:

Отправить комментарий