Գիշերը ամպերն իջել էին որբ տանիքներին։
Ու թվում էր` անշունչ էր ամեն բան։ Ամեն բան նույնն էր, բոլորը նույնն էին, ես էլ եմ նույնը՝ հին եմ ու կորած։ Նստել, նայում էի պատուհանից, թե քանի հոգի էր գլուխը կորցնում անգլուխ ու հիմար մարդկանց շնորհիվ։ Քանի մարդ էր իր վերքերն հաշվում ու չէր բուժում։ Թեպետ ես էլ նրանցից պակասը չէի․․․
Ու մարդկանց նայելով` խղճացի նաև ինձ։ Որովհետև ամեն բան նույնն է, բոլորը նույնն են, ես էլ եմ նույնը` հին եմ ու կորած։
Լինում են պահեր, որ նայում եմ հայելուն ու ափսոսս գալիս է։ Լինում է մեկ-մեկ, որ լաց եմ լինում.բոլորը նույնն են, ես էլ` բոլորի պես։
Բոլորը նույնն են ու ...կորած։
Комментариев нет:
Отправить комментарий