четверг, 9 ноября 2017 г.

Գեղեցիկի իմ ընկալումը

Գեղեցկությունը նմանեցնում եմ մի թելի, որն ինչքան հաստ է, այնքան դժվար է լինում կտրելը: Մարդն էլ ինչքան գեղեցիկ է լինում, այնքան ավելի դժվար է լինում նրա մտածելակերպը և բարությունը փոխելը:
Ինձ համար գեղեցկությունն այն է, երբ մարդը կարողանում է նայել իր շուրջն ու բացասական բաներից դուրս տեսնել դրականը: Գեղեցիկ է այն մարդը, ով կարողանում է մի մեծ և մութ տարածքում գտնել մի կաթիլ լույս: Ով ամեն ինչին վերաբերում է սիրով և հարգանքով, իրեն շրջապատում է դրական մարդկանցով և միշտ փորձում է հասկանալ և օգնել ուրիշներին, ձգտել ամենալավին` առանց կորցնելու իր եսը:

Ի վերջո, մենք ապրում ենք մի կապույտ մոլորակում, որը շարժում է ծովերը, պտտում է կրակե գունդը և շրջապատված է հեռավոր եզրերում գտնվող լուսինով: 
Իսկ մե՞նք: Մենք այս մոլորակում անհատներ ենք և  պետք է ձգտենք ամենալավին և ամենագեղեցիկին…

Комментариев нет:

Отправить комментарий