Առաջնայինը պետք է լինել կամեցող, բարի և հասկացող, բայց պետք եղած ժամանակ պետք է ատամ ցույց տալ։ Միշտ էլ ուժը և իմաստությունը մեծ դեր են խաղացել կյանքում, բայց ամենից առաջ պետք է վստահ լինել, որ կամեցող մարդ ես և փոխանցում ես դրական էներգիա։
Նաև ասում են, որ Թումանյանը չտիրապետելով գերմաներենին իր ընկերներից գերմաներենով գրված գիրք է խնդրել։ Երբ հարցրել են, ինչի համար է, քանի որ չէր հասկանում գերմաներեն, միայն խնդրել է, որ տան։ Եվ երբ գիրքը վերադարձրել է, ընկերները կատակելով հարցրել են, թե ինչի մասին էր գիրքը, և նա մանրամասն կարողացել է բացատրել գրվածը։
Այսպիսի զարմանահրաշ, լավ արժեքներ ունեցող և օրինակելի մարդ էր Հովհաննես Թումանյանը։
Комментариев нет:
Отправить комментарий