воскресенье, 5 марта 2023 г.

Թումանյանը՝ Երևանում (ուսումնասիրություն)

Երևանում կա այգի, որն անվանվել է Հովհաննես Թումանյանի անունով։ Այգու տարածքը կազքմում է 7 հա։ Այն տեղակայված է Հրազդան գետի կիրճում, արևմուտքից սահմանազատվում է Հալաբյան փողոցով, հարավից՝ կիրճը հատող Հրազդանի մեծ կամրջով, արևելքից՝ գետի հունով, իսկ հյուսիսից՝ «Թումո» կենտրոնի շենքով։ Այդ պատճառով էլ այն խոսակցականում կոչվում է նաև «Թումոյի այգի»։

Ձեզ եմ ներկայացնում «Թումոյի այգու » իմ կազմած քարտեզը։ Քարտեզում նշված են ավտոմեքենաների և մարդկանց ճանապարհները, ցայտաղբյուրները և այլ ջրային տարածքները, կանաչով նշված է բուսականությունը, կարմիրով՝ շենքերը։ 
Քարտեզում ներառված են նաև այգուն հարակից մոտակա երթուղայինի կանգառները, կրթական կենտրոնները և խանութները։


Թումանյանի անունով Երևանուն կա նաև թանգարան, փողոց, այգի, քանդակներ, նաև Թումանյանի ստեղծած հերոսների քանդակները։ Դրանցից մի քանիսը գտնվում են հենց Թումանյանի այգում (Անուշ և Սարո, Լոռեցի Սաքո)։

Փետրվարի 19-ին Թումանյանի ծննդյան օրվան և գիրք նվիրելու օրվա առթիվ, այգում անցկացվեց Բարեկենդանի տոնախմբությունը` երգերով, պարերով և տոնին նվիրված դիմակներով։

Комментариев нет:

Отправить комментарий