Սիրո ստվերները մեջքիս ետևում թևեր են նկարել, բայց ես ոչինչ չեմ տեսնում. նորից քո լույսն է ինձ կուրացրել։
Միայն կարողացել եմ թախծոտ աչքերումդ ինձ գտնել։ Բայց դա բավական է։ Հասկանո՞ւմ ես, բավական է տեսնեմ ինձ քո աչքերում, որ զգամ այդ թաքնված թևերը մութ պատերի անկյունում։ Այնտեղ ներսում ինչ-որ մի բան արթնանում է։ Ուզում է ազատվել կապանքներից՝ իմ սեփական վանդակ-մարմնի։ Հոգիս է՝ ներսից հարվածում է ինձ։ Տարօրինակ է, բայց հիմա ես ատում եմ այդ ցավը։ Ախր, նա այնքան երջանիկ է, որ հանդիպել է քեզ։ Խելագարի նման ուզում է մոտդ փախչել, ձուլվել մարմնիդ ու ճախրել։
Ներսս ամբողջությամբ վառվում է։ Թեպետ ես դեռ զսպում եմ ինձ։ Միայն թե դու նորից չնայես աչքերիս, որովհետև քո լույսից ես վախենում եմ։ Դու կնկատես իմ այրված հոգին, որը փորձում էր հասնել քեզ, բայց ապարդյուն․․․․
Ես երբեք չեմ ասի, որ խեղդվում եմ առանց քեզ։
Ու թող մի պահ էլ ես ցավ զգամ, կդիմանամ, թե իմանամ հետո պիտի կրկնակի մեղմ լինի մեր սերը, թե պիտի այնպիսի ուժգին կարոտ զգամ, որ ձգված նյարդերս թուլանան քո երկրորդ հայացքից ու արցունք դառնան։

Комментариев нет:
Отправить комментарий