
Ես ավարտեցի կարդալ «Եվ ոչ ոք չմնաց» գիրքը, ու հիմա ուզում եմ ձեզ ամբողջ սյուժեն պատմել։ Եթե չեք կարդացել՝ սա իրականում սպոյլեր է, բայց եթե կարդալու միտք չունեք՝ նստեք, պատմեմ։
10 անծանոթ մարդկանց հրավիրվում են մեկուսացված մի կղզի։ Նրանց անուններն են՝
Ջորջ Լոմբարդ, Վերա Քլեյթորն, Դոկտոր Արմսթրոնգ, Միսիս Ռոջերս, Միստր Ռոջերս, Էմիլի Բրենթ, Ջաստիս Ուորգրեյվ, գնդապետ ՄաքԱրթուր, Էնթոնի Մարսթոն, Ուիլյամ Բլոր
Նրանց հրավիրել է ինչ–որ Ու․ Ն․ Օուեն անունով մարդ։ Բայց երբ գալիս են կղզի, պարզվում է՝ այդ մարդը գոյություն չունի։ Երբ բոլորը հավաքվում են ճաշասենյակում, հանկարծ ձայնային գրամոֆոն է միանում ու բարձրաձայն հայտնում, որ նրանք բոլորն էլ՝ մարդասպաններ են։ Յուրաքանչյուրը նախկինում մարդ է սպանել, բայց օրենքով ազատվել է։
Նրանց սեղանին դրված էր մի բանաստեղծություն՝ «Տասը փոքրիկ զինվորիկներ» վերնագրով, որն ուղեկցում էր սպանությունները։ Յուրաքանչյուր անգամ, երբ մեկը մահանում էր, սեղանի վրա գտնվող փոքրիկ զինվորիկներից մեկն անհետանում էր։ Թվում էր, թե այդ զինվորիկները կենդանի էին։
Ահա նաև բանաստեղծությունը՝
Տաս զինվորիկներգնացին ընթրելու,
Մեկը խողդվեց, և մնացին ինը։
Ինը զինվորիկներմինչ ուշ գիշեր արթուն նստեցին,
Մեկը քնեց ու չարթնացավ, և մնացին ութը։
Ութ զինվորիկներ ճամփորդուն էին, Դևոնում,
Մեկն ասց, որ ինքը կմնա այնդեղ, և մնացին յոթը։
Յոթ զինվորիկներ փայտ էին կոտրում,
Մեկը ինքն իրեն հարվածեց, և մնացին վեցը։
Վեց զինվորիկներ խաղում էին մեղուների հետ,
Մի իշամեղու խայթեց մեկին, և մնացին հինգը։
Հինգ զինվորիկներ տարվեցին օրենքներով,
Մեկը հասավ Կանցլերական դատարան և մնացին չորսը։
Չորս զինվորիկներ գնացին ծովի մոտ,
Կարմիր ծովատառեխը կուլ տվեց մեկին, և մնացին երեքը։
Երեք զինվորիկներ քայլում էին գազանանոցում,
Մի մեծ արջ խեղդեց մեկին, և մնացին երկուսը։
Երկու զինվորիկներ նստած էին արևի տակ,
Մեկը շոգից այրվեց, և մնաց մեկը։
Մեկ զինվորիկ մնաց լրիվ միայնակ,
Նա գնաց կախվեց, և ոչ ոք չմնաց։
Սկզբում Էնթոնի Մարսթոն է մահանում։ Նա հանգիստ խմում է իր գինին… ու հանկարծ ընկնում է մեռած։ Պարզվում է՝ թունավորված էր։ Նա անցյալում երկու երեխաներ է սպանել՝ անփութորեն մեքենա վարելիս։
Միսիս Ռոջերսը, Շոկի ենթարկվելով ու անգիտակից վիճակում, նրան բրենդ էին խմեցրել, հետո քնաբեր էին տվել հանգստանալու համար բայց պարզվում է որ չափաբաժինը շատ էր: Առավոտյան չի արթնանում՝ մահանում է ։Նա ու ամուսինն են մեղավոր իրենց նախկին տիրուհու մահվան համար։
Գնդապետ ՄաքԱրթուրը, Նա նստում է ծովի մոտ, նայում ալիքներին, սպասում է իր մահվանը։ Եվ նրան գլխին են խփում։ Նա մի զինվորի էր ուղարկել պատերազմ՝ իմանալով, որ նա չի վերադառնա։
Միստր Ռոջերսը, Փայտ կտրելու ընթացքում գլխին է ընկնում կացինով հարված։ Բոլորը սկսում են խուճապի մատնվել։
Էմիլի Բրենթը, Նրան թունավորում են ու ներարկում են գլխուղեղը։ Նա էլ մի աղջկա էր վտարել տնից, որը հետո ինքնասպան էր եղել։
Դոկտոր Արմսթրոնգը, Նրան մոլորեցնող կերպով տարել են դեպի կղզու ժայռը, նա կտրուկ չի կարողանում դիմադրել, և որոշ ժամանակ անց հայտնաբերվում է՝ մահացած ջրում ։ Հետո նրա դիակը հայտնաբերում են ծովում։ Նա խմած մի կնոջն է վրահատել և այդ կինը մահացել էր։
Ուիլյամ Բլորը, Նրան գլխին կիրճից մեծ ժամացույց են գցում։ Նա իր գործի ժամանակ անարդար մեղադրանք էր ներկայացրել մի անմեղ մարդու, ով հետո մահացել էր։
Ջորջ Լոմբարդը, Նրան կրակում է Վերան՝ կարծելով, թե նա մարդասպանն է։ Բայց հետո նա հասկանում է՝ սխալվել է։
Վերա Քլեյթորն, Վերան, մնալով մենակ, չդիմանալով հոգեբանական ճնշմանը, ինքնասպան է լինում։
Իսկ ով էր մարդասպանը․․․…պարզվում է Դատավոր Ուորգրեյվն էր։ Նա այնքան հանճարեղ էր պլանավորել ամեն ինչ, որ նույնիսկ իր «մահը» կեղծել էր, որպեսզի ոչ ոք չկասկածի։ Նա միշտ ցանկացել էր արդար դատաստան բերել՝ նույնիսկ օրենքից դուրս։ Գիրքը վերջանում է նրա նամակով, որը գտնում են շշի մեջ, որտեղ նա բացատրում է ամբողջ ծրագիրը։ Նա սպանել է նաև իրեն՝ որպեսզի կղզում իսկապես «ոչ ոք չմնա»։
Իմ տպավորությունը
Ես ուղղակի շոկի մեջ էի։ Դատավորը ամենասկզբում ասել էր՝ «մեր մեջ մարդասպան կա», ու հենց ինքն էր։ Այդքան սառնասիրտ, այդքան ծրագրած։ Ես չէի հավատում, որ հենց նա էր։ Երբ հասկացա՝ գոռացի ու վեր կացա տեղից։ Շոկային, բայց շատ խելացի գիրք էր։ Եթե չեք կարդացել՝ արժե։ Իսկ եթե կարդացել եք գիրքը, կհասկանաք, թե որքան հանճարեղ և չսպասված էր այդ հանգամանքը։ Ես ուղղակի շոկի մեջ էի։ Այդքան սառնասիրտ ու հաշվարկված մարդ չէր թվում՝ մինչև վերջը։
Комментариев нет:
Отправить комментарий