Ի՞նչ է սերը։ Ինչպես կարող ենք իմանալ մի բան, որը շոշափելի չէ, չենք կարող դիպչել և հասկանալ թե ինչպես է այն կառուցված։ Այն միայն կարող ենք զգալ մարմնով, սրտով։
Սերը կարող եք ստանալ տարբեր մարդկանցից և տարբեր կերպ։Սերը կարող է լինել քո ծնողի հանդեպ, քույրիկի կամ եղբոր, ինչ-որ իրի համբեպ, չէ որ իրեր կան որոնց հետ մենք կապված ենք և այն սիրում ենք, երկրի հանդեպ, ծծնդավոյրի։ Այս շարքը կարող է շարունակվել անվերջ, բայց յուրաքանչյուրը սիրում է մի բան, մեկին, յուրահատուկ կերպով։ Օրինակ՝ սերը տարբեր է երբ կտանում կամ տալիս ես քո հարազատ մարդուն(ց) և սիրելիին(ց)։
Սերը չունի սահմաններ, քանի որ այն ամենուր է, անկախ ամեն ինչից։ Սերը կարող է լինել նուրբ ու խորը ծնողի հանդեպ, ջերմ ու խախաղ քույրիկի կամ եղբոր հետ, կարոտով լի՝ հայրենիքի հանդեպ, կամ էլ լուռ ու աննկատ այն իրի հանդեպ, որի հետ կապված ես հիշողություններով։
Սերը սիրելիի հանդեպ մի ուրիշ գեղեցիկ պահերեն, հիշողություններ, զգացողություններ։ Դու սիրահարվում ես նրա մարդկային յուրահատուկ հատկություններին և նրա գեղեցկությանը։ Նա պարզապես ընկեր չէ ում հետ անցկացնում ես լավ ժամանակ, դու կյանքդ կապում ես մի մարդու հետ ումից պատրաստվում ես ստանալ սեր և տալ սեր։
Սերը սիրելիի հանդեպ կարող է դրսևորվել հավատարմությամբ, հոգատարությամբ, վստահությամ և միմյանց նվիրվածությամբ։
Սերը միայն զգացողություն չէ, այն նաև գործողություն է։ Սերը նշանակում է հոգատար լինել, աջակցել, հասկանալ և հանդուրժել ուրիշի թերություններն ու ուժեղ կողմերը։
Սերը մարդկանց միջև կարող է փոխվել ու աճել ժամանակի ընթացքում, երբ կա փոխադարձ հարգանք և խնամք։ Բայց այն նաև կարող է դժվարացվել, երբ բացակայում է ազնվություն, ուշադրություն կամ համերաշխություն։ Միևնույն ժամանակ, սերը սովորեցնում է հասկանալ ինքներս մեզ, մեր զգացմունքները, կարիքները և սահմանները։ Ամենակարևորը, սերը ազատ է, այն չի կարելի պարտադրել կամ կապել պայմաններով։ Երբ սերը իրական է, այն համերաշխություն և ուրախություն է բերում, այն ստեղծում է կապեր, որոնք ավելի ուժեղ են, քան ցանկացած վախ կամ անորոշություն։
Սերը ստիպում է մեզ ավելի լավ մարդ լինել՝ հասկանալ ուրիշներին և իրենց հանդեպ զգալ նույնը, ինչ ինքներս ենք զգում։
Комментариев нет:
Отправить комментарий