«Սովորող սովորեցնող» նախագծի առաջին մասի ամփոփում
Հոկտեմբերի 8-ին Ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորողներն իրենց նախագծային խմբով իրականացրեցին «Սովորող սովորեցնող» նախագիծը՝ համագործակցելով Արևելյան դպրոցի 6.2 դասարանի հետ։ Նախագծային խմբի անդամները ներկայացրին իրենց ինքնակրթության նախագծերը, որոնք իրականացնում են 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում։
Սկզբում սովորողները բաժանվեցին երեք խմբի։ Առաջին խումբը զբաղված էր անգլերենից և ռուսերենից թարգմանություններ կատարելով, երկրորդ խումբը գրում էր ստեղծագործական աշխատանքներ «Ի՞նչ դեր ունի մայրենի լեզուն իմ ընտանիքում» թեմայով, իսկ երրորդ խումբը, Անի Մինասյանի ղեկավարությամբ, ձայնագրում էր հեքիաթ՝ պատրաստելով ռադիոհաղորդում կրտսեր դպրոցականների մասնակցությամբ։
Բոլոր երեք խմբերն էլ ունեցել են նկատելի և հաջող արդյունքներ։
Ինչ դեր ունի հայերեն լեզուն մեր ընտանիքում Երեխաների հետ շփումից հետո իմացա, որ ամեն մեկի համար մայրենի լեզուն տարբեր բաներ է նշանակում։ Խոսելով Վահեի և Լուկասի հետ իմացա, որ նրանց համար մայրենի լեզուն կարևոր է գրականությամբ և նոր հետաքրքիր բառապաշարով, մի քանի երեխաներ նաև ասում էին, որ հայերեն գրագետ խոսելը և մտածելը իսկական հայրենասիրությունն է։
Ինձ դուր եկավ խոսել Տիգրանի հետ, նա ասում էր, որ հայերեն խոսելն իր համար կարևոր է, քանի որ, եթե մարդիկ խոսեն, մտածեն ռուսերեն կամ ուրիշ լեզուներով, մեր հայերենը կթուլանա։ Այս երեխաների հետ շատ հետաքրքիր էր խոսել և քննարկել հայերենի մասին, նրանցից ամեն մեկը ներկայացնում էի մի պատճառ, թե ինչու պետք է սիրել և խոսել հայարեն։
Թարգմանություններ
Այս խմբում երեխաները զբաղվում էին անգլերենից և ռուսերենից թարգմանություններով։Անգելինան և Արիանան ընտրել են անգլերեն “Vegans food” թեման, որը հայերեն նշանակում է “Վեգանների ուտելիքը”։ Նրանք ասում են, որ մեծ սիրով և հաճույքով են կատարում թարգմանությունները, քանի որ դա օգնում է նոր բառեր սովորել և զարգացնել իրենց բառապաշարը։
Комментариев нет:
Отправить комментарий