Աշունը միշտ գեղեցիկ է եղել գունավառությամբ, սառը անձրևներից հետո գոյացած տաք առվակներով, որոնք ավելի են ջերմանում, երբ վառվում են դեղին նավակներով, մռայլ եղանակով, որին հետևում է տաք թեյ խմելը, և իհարկե, ջրափոսերով, որոնք մագնիսի նման ձգում են անձրևաջրերին։
Աշնանը ես հաճախ մարդկանց նմանեցնում են այծերի։ Ինչու՞ հենց այծերի։ Ասեմ: Մարդիկ ջրափոս տեսնելով` այծի նման աջ ու ձախ են ցատկում։ Տեսարանը, իրոք, զվարճալի է։ Ոմանք իրենց ամբողջովին տալիս են աշնանը, բացում ռոմանտիկայի դռները և գժավարի վազում ջրերի միջով կամ անձրևի տակ։ Իսկ հավեսը հանելուց հետո... հիվանդանում են։ Աշունը ընդհանրապես գժական եղանակ է։ Ուր նայում ես` գժված են. էլ տերևները, էլ մարդիկ, էլ եղանակը։ Բացի գժվելուց` բոլորը նաև քնկոտ են, մեղավորը եղանակի մռայլություն է։ Իսկ աշնան եղանակի մռայլության հետ նաև գալիս է պարզությունը։
Комментариев нет:
Отправить комментарий