вторник, 28 ноября 2017 г.

Բարձրությունից թռչելիս կընկնե՞մ, թե՞ կսավառնեմ


Ինչ-որ անկումներից հետո, որ անցնում են շղթայով, սովորաբար գալիս է վերելքի մի պահ, որը երջանկության դողով է պատում մարմինդ ու վախեցնում:
Սովորական երևույթ է ասես, բայց ամեն անգամ նույն զգացողություններն է տալիս ու կասկած՝ կթռչես արդյո՞ք, թե կընկնես անհայտ բարձրությունից անհայտ խորությամբ անդունդը: Անհայտ անդունդի անհայտ հարթակներ՝ անհայտ հոգեվիճակներով լցված: Ուր պիտի ընկնես կամ ուր պիտի թռչես ու հասնես, չես իմանում, մինչև չես ցատկում անդունդի ծայրից ու հասկանում, որ ունես թևեր, որ վեր սլանաս: Ռիսկի դիմելը խելամիտ չէ, բայց ախր այդ անդունդը մահացու չէ: Միայն վերջին հարթակից թռչելն է մահացու ու վտանգավոր: Անդունդի վերջին հարթակում հույսն էլ է գնում: Ու, քանի որ հույսը մնացած բոլոր հարթակներում կանգնած սպասում է, որ չթողնի ընկնես ու հիմա գնում է: Ընկնում ես... կորչում անհայտության մեջ:

Комментариев нет:

Отправить комментарий