воскресенье, 5 ноября 2017 г.

Բացի նրանից, որ քոռ էր, համ էլ շաշ էր


Երբևիցէ, ոչոքի ոչինչ մի խոստացեք։ Խոստանում ընկնում ես կրակը։
Կարող է և դու չես մեղավոր, որ գործերը թարս են գնում, անհնարին է դառնում ինչ-որ բան լուծել, ինչ-որ մեկին օգնել։ Այ մարդ, նեղանում են, թարսվում․․․ Թե, ասա էշ խելքս ասեմ։ Բան ու գործդ թողում ես, գնում ես սիրտ շահելու։ Ու հիմա, գալիս է ամենահիմար պահերից մեկը։ Մի թանկացնում է իրեն, ասես, որ ուզում էիր օգնել, տենց էլ պետք է լիներ։ Հեչ էլ լավը չես, ուղղակի պարտավոր ես օգնել։
-Այ մարդ, որ մեղքիս համար։ Ես, նույնիսկ ինքս ինձ պարտական չեմ։ Էլի կօգնեմ ամեն բանով, ամեն ինչով, բայց, որ պարտական չեմ՝ էդ հաստատ։
Հիմա, նայում եմ խոսալը չի գալիս, բայց քեն է քշում։ Քոռ աչքերը կկոցում է, ասես ինձ նոր տեսավ։
Ասացի, զսպել, զսպել եմ, սպասիր ծիծաղեմ։ Թեթևակի ծիծաղեցի, տեսնեմ դիմացինս հռ-հռում է։
- Հասա՜նք։ Փաստորեն, բացի էդ, որ քոռ ես, շաշ էլ ես։
Դիմացինս սկսեց ավելի բարձր ծիծաղել ու էդ պահին հասկացա, որ ամեն բան ավելի վատ է քան ես էի պատկերացնում։

Комментариев нет:

Отправить комментарий