Անվերջ թնդա, որ աչքերը ժպտան: Բայց ես չնկատեմ ու լուռ անցնեմ:
Թնդա
այնպես, որ մարդկանց չխանգարես: Բայց ես տեսնեմ ու արհամարհեմ: Երբեմն մարդկանց
ցանկությունները չի համապատասխանում մեկը մյուսին: Եվ սա բնավ զարմանալի չէ:
Ինչո՞ւ պետք է այդպես լինի, եթե մարդիկ նման չեն իրար: Մարդկանց առավելությունն այն է, որ կարողանում են տեսնել միմյանց ու թնդան աչքերով: Կյանքը ապրեն այնպես, որ աչքերը նայեն ու հիանան: Բայց ես կրկին
չտեսնեմ ու հեռանամ:
Քեզ տեսնելու տենչանքով սառեն: Սառեն ինչ-որ մեկի գալու վրա: Բայց
այդպես էլ մնան, քանի որ երբեք չեն տեսնի:
Սառած աչքերից հետո, կսառեն ձեռքերը, հետո` ոտքերը, իսկ ամենավերջում` կքարանա: Բայց սառած ձեռքերը կտաքանան տաք ձեռնոցներով, իսկ աչքերը... էլ չեն
թնդա: Քարացիր...
Комментариев нет:
Отправить комментарий