Ամեն մարդ պետք է կարողանա ներել:
Ներել ու ազատել ներսում բնակվող թռչունին, ով կցահարում է ու ցավեցնում:Մարդիկ մտածում են իրենց հոգին է ցավում կամ սիրտը, բայց դա ընդամենը բոլոր չներված դեպքերն են, որոնք թռչունի տեսքով փորձում են ներում ստանալ և դուրս թռչել վանդակից: Հեշտ է ներել երբ խոսում են, հասկանում միմյանց, բայց ոչ միշտ են բոլորը սիրում խոսել: Ոմանք իրենց լռությամբ անորոշություն են ստեղծում և ամեն օր ավելի կողպում թե՛ իրենց, թե՛ դիմացինի վանդակը, իսկ այդ թռչունները գիշերային են: Նրանք սիրում են իրենց կապույտ երանգը թաքցնել մուգ կապույտ երկնքի մեջ, բայց, երբ երկինքը սևանում է, թռչունները սկսում են երևալ:
Չգիտեմ` որտեղից են այդ վայրենիները, անտառից, թե՞ վրեժների բնից, բայց սիրում են իրենց ցավը մեղմացնել՝ ուրիշներին ցավ պատճառելով: Եթե ձեզ ցավեցնեն, մի՛ վարվեք իրենց նման, այլ ազատեք նրանց, միգուցե իրենք հետ վերադառնան` ճիշտ ուղին գտնելով…
Комментариев нет:
Отправить комментарий